12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Օձը բնակարան էր մտել

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 13 հասցեում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: 

Նրանք էլ իրավունքներ ունեն

Մայիսի 5–ին միջազգային հանրությունը նշում է հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։  Այս օրը, դեկտեմբերի 3–ին նշվող հաշմանդամների միջազգային օրվա հետ մեկտեղ, կոչված է մարդկանց ուշադրությունը սևեռելու սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրների վրա։ 1992թ. մայիսի 5-ին  տասնյոթ երկրների սահմանափակ կարողություններով մարդիկ միասին նշեցին հաշմանդամների հավասար իրավունքների համար և խտրականության դեմ պայքարի առաջին համաեվրոպական օրը։ […]

Քիմ Քարդաշյանն ու Շերը խոսել են Հայաստանից /ֆոտո/

Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Ֆեյսբուքի իր էջում մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում նա հանրահայտ հայազգի երգչուհի Շերի հետ /Շերիլին Սարգսյան/ է: «Ահա այս գեղեցկությունը, այս կուռքը։ Անչափ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան: Մենք խոսել ենք մեր հիանալի հայկական ճանապարհորդությունների մասին: Ինչպես նաև Բոբ Մեքիի զգեստից, որը նա հագել է 1974 թվականի Met […]

Արյունաքամ ենք անում ժողովրդին /վիդեո/

«Մենք հիմա արյունաքամ ենք անում մեր ժողովրդին, ամեն տարի քառասուն հազարով պակաս ենք լինում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ այսպես շարունակվելու դեպքում վերարտադրվելու հնարավորությունը կվերանա:  «Անպայման չի, որ խեղճ ու կրակ մարդիկ հեռանան»,-նշեց նա: Ինչու են արտագաղթում նույնիսկ գործարարները, մանրամասները՝ տեսանյութում: 

«Պահանջվում են» գայլերի մորթիներ

ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն  որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Այն մեկնարկելու է ս.թ մայիսի 7-ից, յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության […]

Անձրև, կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 5-ի գիշերը, 7-ի և 9-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:  6-ի գիշերը, 7-ի գիշերը, 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-ին կնվազի 2-3 […]

Քոչարյանը շնորհավորել է

Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից: Քոչարյանը շնորհավորել է Բակո Սահակյանին եւ բոլոր արցախցիներին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ, ընգծել դրանց կարեւոր նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության կայացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: ԼՂՀ-ում երեկ տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Նախնական արդյունքներով առջեւում […]

ՀԱԿ-ը ողջունում է ԼՂՀ ընտրությունների կայացման փաստը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ   1. Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է ընտրությունների՝ Ղարաբաղի պետականության կարեւորագույն ատրիբուտներից մեկի,  կայացման փաստը։   2. Մեզ համար բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է Ադրբեջանի եւ նրա ճնշման ներքո՝ միջազգային հանրության բացասական, եթե չասենք անհանդուրժողական, վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացող բոլոր ընտրությունների նկատմամբ, քանի որ […]

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները

Պաշտոնական Թբիլիսին մտադիր չէ ճանաչել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ը հատուկ հայտարարութուն է տարածել, գրում է apsny.ge-ն: Հայտարարությունում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «չունեն լեգիտիմություն»: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ» անցկացնելը միջազգային օրենքի լուրջ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաեւ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի