08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վրաստանը չի ճանաչում Ղարաբաղի ընտրությունները

Պաշտոնական Թբիլիսին մտադիր չէ ճանաչել մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նշված է Վրաստանի ԱԳՆ-ը հատուկ հայտարարութուն է տարածել, գրում է apsny.ge-ն:

Հայտարարությունում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները «չունեն լեգիտիմություն»:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում այսպես կոչված «խորհրդարանական ընտրություններ» անցկացնելը միջազգային օրենքի լուրջ խախտում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ Վրաստանի ԱԳՆ-ը հույս ունի, որ հակամարտող կողմերը կշարունակեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և շուտափույթ կարգավորմանն ուղղված ջանքերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ