12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Տան բակում գայլ են նկատել

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 09.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ռինդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տան բակում գայլ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի խումբը եւ ՄՓՎ ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները քնեցրել են գայլին եւ տեղափոխել Երեւանի կենդանաբանական այգի:

Վանաձոր համայնքին պատկանող աղբատար ավտոմեքենաները չպետք է վաճառվեն

Վանաձորում աղբատար ավտոմեքենաների վաճառքի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությունը. Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ տեղեկացնելով, որ Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարը մայիսի 07-ին սպասվող ավագանու նիստի օրակարգում քննարկման ենթակա հարցերի մեջ առաջարկել է ներառել որոշակի ՍՊ ընկերությունների […]

ԱՄՆ դեսպան Միլսը նշում է …

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Մտավոր սեփականության միջազգային օրվա առիթով, որը նշվում է ամեն տարի  նույն այն օրը, երբ 1970թ. հիմնադրվեց Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը (WIPO): Ինովացիոն կենտրոնում և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում շրջագայելուց զատ դեսպանը զրուցեց մի խումբ ՏՏ ստարտափ ընկերությունների և ուսանողների հետ ու հանդես եկավ կարճ ելույթով: Իր խոսքում […]

«Տո էտ դու ով դարձար…»

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար ավելի քան տարօրինակ է՝ նախագիծ են բերել, բայց չգիտեն քանի տոկոսի է վերաբերելու հարցը, ինչ է տալու այն և այլն: «Նախագիծն առանց հստակ հիմնավորման առանց այդ ցուցանիշերի եկել է ու քննարկման է դրվել: Քաղաքական մեծամասնությունը, բանականաբար, կողմ կլինի ու սա կանցնի»,-այսօր Ազգային ժողովում, խոսելով եկամտահարկի մասին օրենքում կատարվող […]

Շարունակում են որդիները.կոչումով բժիշկ

Բաբլոյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սաեն Գեղամի Բաբլոյանն է:  Նա ծնվել է 1907 թ. Հայաստանի Արտաշատի շրջանի Ոստան գյուղում: Լինելով կուլակի որդի` նա ստիպված է եղել փոխել ազգանունը, (իսկական ազգանունը Օրդոյան է) և մեկնել Օդեսա, որտեղ ընդունվել և  ավարտել է քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Սարատովում նա մի քանի տարի աշխատել է որպես քիմիկոս-ինժեներ:  1936թ. վերադառնալով Հայաստան`ամուսնացել է Շուշանիկ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը արտահայտում է համանախագահների սկզբունքային վերաբերմունքի փոփոխությունը. Հ. Նաղդալյան

Ուշագրավ են վերջին օրերին միջազգային դիտորդների և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի գնահատականներն ու մեկնաբանությունները ԼՂՀ-ում անցկացված  խորհրդարանական ընտրությունների շուրջ: Արդյո՞ք փոխվել է միջազգային հանրության դիրքորոշումը Արցախի նկատմամբ՝ փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանից.  -Կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարության մեջ գլխավոր միտքը հետևյալն էր՝ «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի […]

Պուտինին, ում ուզում եք, նամակ ուղարկեք. Մելքումյանը՝ Բագրատյանին

Ազգային ժողովում «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարակից զեկուցող, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի նիստում ինչպես է քվեարկել, որ հարցը նիստերի օրակարգ է ընդգրկվել: Մելքումյանը պատասխանեց՝ թաքցնելու բան չունի, կողմ է քվեարկել, քանի որ նախապես տեղյակ է եղել, որ շինարարական ընկերություններին ուզում են ազատություն […]

ԼՂ-ի ընտրությունները ցույց տվեցին այնտեղի ժողովրդավարության բարձր մակարդակը

 «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Եվրոպական դիտորդների թվում եղել են նաև EFA-ի ներկայացուցիչներ: Հայտարարությունում ասվել է, որ ԼՂ-ում տեղի ունեցած ընտրությունները ցույց են տվել այդտեղ գործող ժողովրդավարության բարձր մակարդակը։  «EFA-ն վերահաստատում է, որ ԵՄ-ն պետք է վերջապես փոխի իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում և […]

Մարզական խաղեր

Մայիսի 5-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցում շախմատի մրցաշարով մեկնարկել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվում են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Խաղերին մասնակցում են 14 բուհի ուսանողներ։ «Միջբուհական մարզական խաղեր 2015»-ը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի