04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Տո էտ դու ով դարձար…»

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար ավելի քան տարօրինակ է՝ նախագիծ են բերել, բայց չգիտեն քանի տոկոսի է վերաբերելու հարցը, ինչ է տալու այն և այլն: «Նախագիծն առանց հստակ հիմնավորման առանց այդ ցուցանիշերի եկել է ու քննարկման է դրվել: Քաղաքական մեծամասնությունը, բանականաբար, կողմ կլինի ու սա կանցնի»,-այսօր Ազգային ժողովում, խոսելով եկամտահարկի մասին օրենքում կատարվող փոփոխություններից, ասաց նա: Միքայել Մելքումյանը հարցին պատասխանել չէր կարող, նույն հարցերն ինքն էր տվել հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Միրումյանին և պատասխան չէր ստացել, չնայած համոզված է՝ պետք է այդ բոլոր գնահատականներն ունենային:

«Պետք է կից տեղեկանքներ բերեին, հիմա չեն բերել»,-ասաց նա և փորձեց պատասխանել ենթադրություններով: «Եթե հարաբերական ասենք, օրինակ ամիսը 2000 դոլար նվազագույնը փող է աշխատում, և ամբողջ գումարն արձանագրվում է պաշտոնապես, 13% -ը հաշվենք՝ 100 դոլար է լինում, հետո հաշվենք, թե քանի մարդ է գնում, ինչ-որ թիվ կստանա, բայց կառավարությունը չի գնալու առաձին անհատների հետևից, այլ հայտնի շինընկերության հետևից, կարող ենք մոտավոր գնահատականներ տալ, կարող եմ ասել, մեծ թվեր չեն լինելու»,-ասաց նա:

Նա հարց տվեց, թե արդյոք այս օրենքը չի փչացնելու ՀՀ հարկային համակարգի և խոշոր շինընկերության հետ հարաբերությունները:«Իհարկե, փչացնելու է, ցանկացած հարկային գործիք անհանգստություն է առաջացնում: Առաջ անցնելով ասեմ՝ տարբերակված ոլորտների հարկերը լավ  չեն, բայց սա նշանակում է, որ ստանդարտ գործիք չի, եթե կառավարությունն ուզում է կիրառի, ուրեմն վիճակն էլ լավ չի: Այս օրենքը բերելով՝ կառավարությունը ապացուցում է, որ վիճակն էլ ստանդարտ չէ»,-ասաց նա: Նա նաև հարց տվեց, թե միջազգային նման փորձ կա և խնդրեց ԱԺ նիստերի դահլիճում նստած Միրումյանին պատասխանել այս մասին:

 Ապա ելույթում Բիշարյանն ասաց, որ այս օրենքի ուշ բերելն արհամարհական վերաբերմունք է Ազգային ժողովի նկատմամբ: Ըստ նրա՝ ստացվում է, որ պետությունն արտերկրում աշխատողին ասում է. «Տո էտ դու ով դարձար, որ աշխատում ես, ինձ էլ փող չես տալիս, մի հատ էլ ընտանիքդ ես պահում», սա հստակ շահութահարկի մասին գործող օրենքի օրգանական շարունակությունն է»,-շեշտեց Բիշարյանը՝ հավելելով, որ տպավորություն է, որ երկու հոգի սրճարանում նստած գրել են այս օրենքը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ