30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

ԱՄՆ դեսպան Միլսը նշում է …

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Մտավոր սեփականության միջազգային օրվա առիթով, որը նշվում է ամեն տարի  նույն այն օրը, երբ 1970թ. հիմնադրվեց Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունը (WIPO): Ինովացիոն կենտրոնում և Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում շրջագայելուց զատ դեսպանը զրուցեց մի խումբ ՏՏ ստարտափ ընկերությունների և ուսանողների հետ ու հանդես եկավ կարճ ելույթով:

Իր խոսքում դեսպան Միլսը Մայքրոսոֆթի, ԱՄՆ ՄԶԳ-ի ու ՀՀ կառավարության համագործակցության  օրինակով շեշտեց պետական-մասնավոր գործընկերության կարևորությունը և հավելեց. «Բացի ինովացիոն լուծումների ու տեխնոլոգիաների զարգացման հարցում ունեցած մեծ ներդրումից Մայքրոսոֆթը նաև իր նպաստն է բերում Հայաստանում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում: Այս կարգի պետական-մասնավոր գործընկերությունները միավորում են բոլոր շահագրգիռ կողմերին և դառնում են արդյունավետ հարթակ հաղթահարելու այնպիսի մարտահրավերներ, ինչպիսին է մտավոր սեփականության պաշտպանությունը՝ համատեղ մշակելով մտավոր սեփականության պաշտպանության ռազմավարություններ, որ բխում են բոլոր կողմերի շահերից»:

Թեպետ հայտնի BSA (Business Software Alliance)-ի ամենամյա դիտարկումների տվյալներով ծրագրային ապահովման ոլորտում բացահայտված հենության մակարդակը Հայաստանում դանդաղորեն նվազում է, այնուհանդերձ այն շարունակում է բարձր մնալ և 2013թ. տվյալներով կազմում է 86%: Որպեսզի հայաստանյան ձեռներեցները կարողանան առավելագույն օգուտ ստանալ մտավոր սեփականության հաշվին ու այս կերպ օգնեն Հայաստանի տնտեսության աճին, էական է, որ բոլոր օղակներում՝ կառավարություն, տնտեսավարողներ և մասնավոր սպառողներ, լինի առավել մեծ հետևողականություն մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության հարցում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ