19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պուտինին, ում ուզում եք, նամակ ուղարկեք. Մելքումյանը՝ Բագրատյանին

Ազգային ժողովում «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարակից զեկուցող, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի նիստում ինչպես է քվեարկել, որ հարցը նիստերի օրակարգ է ընդգրկվել: Մելքումյանը պատասխանեց՝ թաքցնելու բան չունի, կողմ է քվեարկել, քանի որ նախապես տեղյակ է եղել, որ շինարարական ընկերություններին ուզում են ազատություն տալ, որ գնան, այնտեղ առանց գրացվելու աշխատեն:

Նշենք, որ եկամտային հարկի մասին օրենքի փոփոխությամբ առաջարկվում է շահութահարկի 5 տոկոս և եկամտահարկի 13 տոկոս դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր իրենց գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանք են կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական և մոնտաժային աշխատանքներին:

«Ես կողմ եմ քվեարկել, ավելին քննարկել ենք նաև խմբակցությունում, նաև ներկայացրել այս գաղափարը, և մտահոգություն, այո, կա: Ես սև ու սպիտակ չեմ նայում, կարող եմ ասել, որ գաղափարը լավն է բայց այն դրույթները, որ տեղադրված են օրենքում, վարչարարական և այլն, կարող են վնասել»,-ասաց նա և նշեց, որ ում ուզում եք նամակ ուղարկեք, Պուտինին և այլն, կարևորը սև ու սպիտակ չնայել հարցին: Նշենք, որ Պուտինին նամակ գրելու մասին խոսել էր Հրանտ Բագրատյանը: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ