08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սպանվել է Նանարի պատճառով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Հրանտ Ալոյանի գործի դատական քննությունը:

Հրանտը կալանքի տակ է 2011 թվականի դեկտեմբերի 28-ից: Այն ժամանակ նա 25 տարեկան էր:

Սկզբնապես Հրանտ Ալոյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Հրանտը մեղադրվել է այն բանի համար, որ 2011 թվականի հոկտեմբերի 3-ին, ժամը 10-ի սահմաններում Աբովյանի ճարտարագիտական քոլեջի մուտքի դարպասի մոտ, գիշերային ակումբի պարուհի Նանարի հետ հարաբերություններ ունենալու հարցի վերաբերյալ վիճել է Հայկ Հ.-ի հետ, բռունցքով հարվածել է նրա գլխին, պատճառել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում, ինչի հետևանքով առաջացել է տուժողի մահը:

Դատաքննության սկզբնական փուլում հետազոտված ապացույցներով կասկածներ են առաջացել հանցագործությանը այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Մեղադրողը միջնորդել է գործի դատաքննությունը հետաձգել սկզբում՝ մինչև 2012 թվականի դեկտեմբերի 27-ը, ապա՝ մինչև 2013 թվականի մայիսի 13-ը:

2013 թվականի հունիսի 1-ին մեղադրողի միջնորդությամբ Հրանտ Ալոյանին առաջադրված վերոհիշյալ մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետից փոփոխվել, ավելի ծանրացվել է, ու Հրանտ Ալոյանը մեղադրվել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Մեղադրողն իր միջնորդությունը հիմնավորել է դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ, փորձագետի լրացուցիչ ցուցմունքով, թե տուժող Հայկ Հ.-ի վնասվածքները չէին կարող առաջանալ մեկ անգամ հարվածելու և վայր ընկնելու հետևանքով: Դրանք կարող էին առաջանալ հինգ-վեց և ավելի բութ առարկաների ներգործությունից:

Ընդհանուր իրավասության դատարանում Հրանտ Ալոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը՝ 2011 թվականի հոկտեմբերի 3-ի առավոտյան իրեն զանգահարել է ընկերը՝ Էդգարը, ասել է, թե մյուս ընկերոջ՝ Հովհաննեսի մորաքրոջը վիրահատել են, առաջարկել է գնալ հիվանդանոց: Ինքը մերժել է, ասել է, թե պիտի գնա ատամնաբուժարան: Բայց տղաները համոզել են իրեն:

Ինքը տնային հագուստով ու հողաթափերով իջել է բակ: Տղաները եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում, առաջարկել են, որ ինքը վարի մեքենան:

Մինչև Քանաքեռ ինքն է վարել, հետո՝ Էդգարը: Հասել են Աբովյան քաղաքի շենքերից մեկի մոտ: Առաջարկել են բարձրանալ երկրորդ հարկ:

Ինքը հարցրել է՝ ուր են գնում, տղաներն ասել են՝ գործ կա:

Բարձրացել ու միջանցքում տեսել են Հայկ Հ.-ին մի կնոջ հետ խոսելիս: Հետագայում իմացել է, որ նա Նանարի մայրն է:

Իր հարցին Հայկը պատասխանել է, թե Նանարի հետ կապված խոսելու բան կա:

Մտել են բնակարան, տեսել են, որ Նանարը քնած է:

Հայկի առաջարկով իջել են բակ: Ինքը տեսնելով, որ տղաները ալկոհոլ օգտագործած վիճակում են, անիմաստ է համարել խոսելը, ցանկացել է հեռանալ:

Տղաների առաջարկով նստել է մեքենայի հետևի նստատեղին, իր կողքին նստել է Նանարը, նրա կողքին՝ Հայկը, վարորդի տեղում՝ Էդգարը, նրա կողքին՝ Հովիկը:

Մեքենայի մեջ Նանարի ու Հայկի միջև խանդի հետ կապված վեճ է առաջացել:

Հայկը Նանարին մեղադրել է իր հետ սիրային կապ ունենալու համար: Ինքն ասել է, որ իր անունը չշոշափեն, իր ու Նանարի միջև սիրային կապ չկա, իրենք որպես ընկերներ են շփվել:

Նանարի ու Հայկի վեճը բորբոքվել է:

Հայկը իջել է, իրեն էլ քաշելով հանել է մեքենայից: Նա բղավել ու հայհոյել է:

Ինքն առաջարկել է, որ հետո խոսեն, քանի որ Հայկը խմած է եղել:

Ինքը կանգնած է եղել մայթեզրին: Հայկը սկսել է քաշքշել իրեն, մի երկու հարված է հասցրել:

Ինքը հրել է Հայկին, բայց նա շարունակել է հարվածել: Միաժամանակ նա աջ ձեռքը հետ է տարել: Ինքը կարծել է, թե նա գրպանից ուզում է ինչ-որ բան՝ դանակ, զենք հանել՝ իրեն հարվածելու, վնասելու համար: Ինքը մեկ հարված է հասցրել Հայկին: Նա դեպի իրեն առաջ է եկել ու ընկել է գետնին:

Ինքը ցանկացել է օգնել նրան. հանել է իր հագի շապիկը, սրբել է Հայկի դեմքը: Մինչև Նանարը ջուր կբերեր, մեքենայից ինքը ջուր է վերցրել, փորձել է ուշքի բերել Հայկին, նրա գլխի արյունահոսությունը դադարեցնելու համար շապիկով կապել է գլուխը: Հասկանալով, որ Հայկն ուշքի չի գալիս, առաջարկել է օգնել, նրան տեղափոխել հիվանդանոց:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ