07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա էլ կդառնա՞ Քոչարյաններինը.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.

Շաբաթներ առաջ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանամ է գնել (կամ արդեն գնել է) Congress հյուրանոցը։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս կապակցությամբ մարտի վերջին ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ, ապա ավելացրել է, թե «երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին»։

Հետո այս խոսակցությունները մոռացվեցին՝ մնալով Քարդաշյանների այցելության, Հռոմի պատարագի և Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ստվերում։ Congress–ի թեման վերհիշելու առիթ հանդիսացավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցանկը։ Բանն այն է, որ Congress հյուրանոցի սեփականատեր իտալական «Ռենկո Արմստեյտ» ընկերությունը շեշտակի ավելացրել է հարկերը՝ ավելի քան 3 անգամ։

Այս ընկերությունը 2015թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 957 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 608.5 միլիոն դրամի դիմաց, և խոշոր հարկատուների ցանկում 45-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ հորիզոնականը։ Ընդ որում, անուղղակի հարկերն աճել են 1 միլիարդ 129.76 միլիոն դրամով կամ ավելի քան 5 անգամ՝ կազմելով 1 միլիարդ 404.56 միլիոն դրամ։ Ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով չզբաղվող ընկերության դեպքում ԱԱՀ-ի նման թռիչքը կարող է վկայել միայն մեկ բանի մասին, ընկերությունն ինչ-որ բան է վաճառել, որի գնի մեջ էլ մտած է եղել այս հարկի գումարը։ Հաշվի առնելով հարկային տվալները՝ կարելի է եզրակացնել, որ «Ռենկոն» արդեն վաճառել է Congress հյուրանոցը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ