24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Եվրախորհրդարանի՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է. ԵԽ զեկուցող

Եվրախորհրդարանի զեկուցող Քեթի Պիրին, մեկնաբանելով ԵԽ-ի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած բանաձևը, հայտարարել է, որ այդ որոշումը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է, գրում է artsakhpress.am-ը։

Թուրքական «Անադոլու» լրատվական կայքի փոխանցմամբ՝ «ընդունված բանաձևը որևէ առնչություն չունի Եվրամիության հետ բանակցությունների գործընթացի հետ։ Դա հավելյալ լծակ չէ Թուրքիայի վրա ազդելու համար։

Ես գիտեմ, թե որքան զգայուն է այս թեման Թուրքիայի համար, սակայն չեմ կարծում, որ որևէ բան վերականգնելու մասին խոսելու առիթ կա։ Բանաձևն ընդունվել է որպես 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռ, այլ ոչ թե որպես վիրավորանք Թուրքիայի հասցեին»,- ասել է Պիրին։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, որով թուրքական կառավարությանը կոչ է արվում ճանաչել հայերի ցեղասպանությունն ու այդ կերպ նպաստել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։

Աղբյուր` Artsakhpress.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ