11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Սերժ Սարգսյանը գնում է համոզելու /վիդեո/

«Երկրի ֆինանսական վիճակը ծանրագույն է, և նախագահը փորձում է գնալ ու համոզել` ներդրումներ արեք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ վերլուծելով նախագահի այցը ԱՄՆ: Միայն թե, ըստ Սարգսյանի՝ անիմաստ են ներդրումները, եթե չկա զարգացման հիմնական ծրագիր: «Այսօրվա դրությամբ միայն «Գրանդ հոլդինգն» է, որի արտադրությունը զարգանում է ու նոր բաներ է բերում, […]

Պայքարը շարունակվում է.Ժիրայր Սեֆիլյան /վիդեո/

Քիչ առաջ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին Ժիրայր, Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը: Լրագրողների հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանը  նշեց, որ վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցածը պարզապես իշխանությունների հերթկան քայլն էր, իրենց պայքարը կասեցնելու համար: Սեֆիլյանը տեղեկացրեց, որ իրենք պայքարը շարունակելու են.«Այս քայլով իշխանությունները փորձեցին մեզ կոտրել, բայց դա նրանց չհաջողվեց»,-ասաց նա: Սեֆիլյանը նկատեց, որ […]

Ինչու ենք Հռոմի պապին այսքան նվեր տվել. Ադրբեջանն իսկապես տկար է

«Ադրբեջանն իսկապես տկար է. Ալի Հասանն ասում էր՝ ինչի էինք մենք Հռոմի պապին այսքան նվեր տալիս, միայն տկար ուղեղը կարող է նման բան ասել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ԼՂՀ-ում երեկ կայացած ընտրություններից հետո Ադրբեջանը ցույց տվեց, որ իրավունք չունի հայերին կառավարելու, որևէ հարց չկա, որ հարաբերվեն ու […]

Դանակահարություն Նոր Արեշում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել: Նույն օրը, ժամը 23.05-ին, 23.25 և 23.55 հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, սուր արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991 […]

Անընդունելի է ԱՄՆ Պետդեպի «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Խիկմեդ Գաջիեւը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից կիրառված «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունն անընդունելի է, գրում ա ադրբեջանական АПА-ն: «Չկա «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացողություն, կա հայերից եւ ադրբեջանցիներից բաղկացած համայնք, այս փաստը պետք է հստակ նշվի»,- ասել է նա:

«Կոկա-կոլա»-ն արձագանքում է Հայաստանում սկսված բոյկոտին

Սոցիալական ցանցերում այս օրերին հայ օգտատերերը ինքնաբուխ ակցիաներ սկսվեցին ընդդեմ «Կոկա-կոլա» ընկերության։ «Դեմ ենք Կոկա – Կոլային» նախաձեռնության անդամները կոչ էին անում հրաժարվել ըմպելիքից՝ բացատրելով, թե «Կոկա-կոլայի» ներկայիս տնօրենն ազգությամբ թուրք է։ «Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման դեմ միջոցառումների շարք են սկսել, որին մասնակցում է նաև «Կոկա Կոլա» ընկերության գործադիր […]

Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության եզրակացությունը ԼՂՀ ընտրությունների վերաբերյալ

Ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը` Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:  Թեև Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակի  պատճառով Եվրոպական խորհրդարանի կամ ԵԱՀԿ-ի կողմիցպաշտոնական դիտորդական առաքելության բացակայելու էր, Խումբը որոշեց ներկա գտնվել և գնահատել ընտրական գործընթացը: Մասնավորապես, ուղենշային համարվեցին երկրի դրական առաջընթացը, ինչպես նաևժողովրդավարական ուղով ընթանալու, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների հանդեպստանձնած հանձնառության պահպանումը՝ հռչակված 1991 թվականին: Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը ղեկավարում էր պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից և ուղեկցող անձնակազմից: […]

ԼՂՀ վարչապետն ընդունել է ավստրիացի պատգամավորին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենևայն ՀանսՅորգին, ով Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով: Վարչապետը ողջունել է հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի բարեկամների թիվը ևս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Ա. Հարությունյանը կարևորել է Ավստրիայի խորհրդարանի և քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման և ամրապնդման նշանակությունը: Կառավարության ղեկավարը […]

«Այս ընտրությունները օրինակելի կարող են լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար»

Րոպեներ առաջ ավարտվեց  ՀՀ ԱԺ պատվիարկաության մամուլի  ասուլիսը Արցախի մամուլի կենտրնում: Ասուլիսին ներկա էին Հայաստանից գնացած պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը, պատվիրակության անդամներ Կարեն Բոթոյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արմեն Ռուստամյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Կարինե Աճեմյանը , Վահան Բաբայանը, Հովհաննես Սահակյանը և Թևան Պողոսյանը: Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պատվիրակությունը բաժանվել է դիտորդական 4 խմբի և բոլոր ուղղություններով  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի