28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՂՀ վարչապետն ընդունել է ավստրիացի պատգամավորին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է Ավստրիայի Վերին պալատի անդամ Յենևայն ՀանսՅորգին, ով Արցախ է ժամանել խորհրդարանական ընտրությունների ընթացքը դիտարկելու նպատակով:

Վարչապետը ողջունել է հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի բարեկամների թիվը ևս մեկով ավելացավ նրա այցի արդյունքում: Ա. Հարությունյանը կարևորել է Ավստրիայի խորհրդարանի և քաղաքական ուժերի հետ կապերի հաստատման և ամրապնդման նշանակությունը: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան և «Ավստրիայի ազատական կուսակցությանը»՝ վերջերս Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած լրջագույն ներդրման համար:

Յենևայն Հանս Յորգը ներկայացրել է «Ավստրիայի ազատական կուսակցության» դիրքորոշումները՝ ընդգծելով ազատության ձգտող ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը՝ որպես առաջնահերթություն: Նա իր հիացմունքն է հայտնել ընտրությունների կազմակերպվածության և ժողովրդավարականության վերաբերյալ՝ համեմատելով առաջատար Եվրոպայի ընտրությունների մակարդակի հետ:

Կողմերը քննարկել են Արցախի ժողովրդավարությանն ու հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր ևս:

Հանդիպմանը մասնակցում էին նաև կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ