26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այս ընտրությունները օրինակելի կարող են լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար»

Րոպեներ առաջ ավարտվեց  ՀՀ ԱԺ պատվիարկաության մամուլի  ասուլիսը Արցախի մամուլի կենտրնում: Ասուլիսին ներկա էին Հայաստանից գնացած պատվիրակության ղեկավար  Էդուարդ Շարմազանովը, պատվիրակության անդամներ Կարեն Բոթոյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Արմեն Ռուստամյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Կարինե Աճեմյանը , Վահան Բաբայանը, Հովհաննես Սահակյանը և Թևան Պողոսյանը:

Պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ պատվիրակությունը բաժանվել է դիտորդական 4 խմբի և բոլոր ուղղություններով  դիտարկվել են ընտրությունները և ՀՀ ԱԺ պատվիրակության կարծիքով գնահատականը մեկն է.«Արցախի ԱԺ ընտրությունները քայլ առաջ էին նախորդ ընտրություններից և ևս մեկ անգամ արցախցիները վերահաստատեցին, որ ժողովրդավարության զարգացումը Արցախում  անխուսափելի է: Արցախցին իր այս ընտրությամբ ապացուցեց  իր ազատ, անկախ ապրելու իրավունքը և ապացուցեց, որ ոչ միայն տերն է իր ազատության ու անվտանգության, այլ նաև անշեղորեն կառուցում է ժողովրդավարական հայրենիք»,-նկատեց Շարմազանովը:

Պատվիրակության անդամներ Լյուդմիլա Սարգսյանը և Ալեքսանդր Արզումանյանը նշեցին, որ այս ընտրությունները օրինակելի կարող են լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար, քանի որ ժողովրդավարական էին:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ պատվիրակները հանդիպել են  բոլոր դիտորդական առաքելությամբ ներկայացուցիչների հետ, միջազգային դիտորդների ու  վստահված անձանց հետ և խախտման դեպք չի արձանագրվել:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ արձանագրել են,որ Արցախում ընտրությունները թափանցիկ ու ժողովրդավարական էին և ամենակարևորը այս ընտրությամբ արցախցին վերահաստատեց իր կամքը իր սեփական ձեռքերով տնօրինելովով  իր ճակատագիրը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ