03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Կոկա-կոլա»-ն արձագանքում է Հայաստանում սկսված բոյկոտին

Սոցիալական ցանցերում այս օրերին հայ օգտատերերը ինքնաբուխ ակցիաներ սկսվեցին ընդդեմ «Կոկա-կոլա» ընկերության։ «Դեմ ենք Կոկա – Կոլային» նախաձեռնության անդամները կոչ էին անում հրաժարվել ըմպելիքից՝ բացատրելով, թե «Կոկա-կոլայի» ներկայիս տնօրենն ազգությամբ թուրք է։

«Թուրք-ամերիկյան միությունների ասամբլեան Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ում ցեղասպանության ճանաչման դեմ միջոցառումների շարք են սկսել, որին մասնակցում է նաև «Կոկա Կոլա» ընկերության գործադիր տնօրեն Մուհթար Քենթը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  նախաձեռնության հեղինակ Կարեն Սաթյանը:

Նա տեղեկացրեց, որ ասամբլեան նախատեսում է նաեւ սոցիալական ցանցերում ժխտողական բովանդակությամբ նյութեր տարածել, ինչպես նաեւ հրապարակել 1915 թվականի վերաբերյալ թուրք գիտնականների կարծիքները, որոնք տեղ են գտել հոդվածներում եւ գրքերում:

«Մենք պետք է մեր լծակներն ուժեղացնենք, երիտասարդներով համախմբվենք եւ նրանց հակադարձ պատասխանը տանք, որ մենք ճիշտ ենք»:

«Կոկա-Կոլա» ընկերությունն արձագանքել է ընկերության աշխատակիցների հակահայկական գործունեության մասին շահարկվող լուրերին: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Մենք հայտարարում ենք, որ ավանդական եւ սոցիալական ԶԼՄ-ների վերջերս արված հրապարակումները «Կոկա-Կոլա» ընկերության եւ նրա աշխատակիցների հակահայկական գործողություններում ենթադրյալ ներգրավվածության վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, եւ նման հրապարակումները միայն անվստահության եւ կեղծիքի տարածման նպատակ են հետապնդում:

Ո՛չ ընկերությունը, եւ ո՛չ էլ ընկերության աշխատակիցները երբեւէ չեն մասնակցել եւ չեն էլ պատրաստվում մասնակցելու նման որեւէ գործողության: «Կոկա-Կոլա» ընկերությունը հպարտությամբ է առաջարկում իր ըմպելիքները ավելի քան 200 երկրների սպառողներին: Մենք որեւէ նախապատվություն կամ առավելություն չենք ցուցաբերում ոչ մի երկրի կամ կրոնի նկատմամբ, եւ մենք որեւէ դեր չէինք ստանձնել եւ չենք ստանձնում այդ հարցում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ