11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Հայ ընտանիքը որդեգրել է ադրբեջանցի տղայի. «Жди меня»-ի անդրադարձը /վիդեո/

Ռուսական առաջին ալիքով ցուցադրվող «Жди меня » հաղորդման ժամանակ ներկայացվել է պատմություն, թե ինչպես է տարիներ առաջ հայ ընտանիքը որդեգրել ադրբեջանցի տղայի: Երեխայի կենսաբանական մոր մահից հետո տղայի քույրը` մոր վերջին կամքի համաձայն, տվյալ հաղորդման շնորհիվ փնտրել և գտնել իր եղբորը:

Ադրբեջանական ուղղաթիռը մոտեցել է Արցախի սահմաններին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ, որ վերջին ժամանակներում հայ ժողովուրդը հաղթանակներ չի ունենում: «Վերջին հաղթանակները, որ ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո, շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը  ամեն օր հերոսություն է  կատարում`ամուր պահելով մեր սահմանները»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:  Իսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթանակները, ըստ նրա, ժողովրդի միասնականության շնորհիվ են […]

Կենտրոնական բանկից տեղեկացնում են

Մայիսի 27-ին սահմանվել են նոր փոխարժեքներ: ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը նվազել է՝ 0.57 դրամով, դառնալով՝ 479.33 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է՝ 1.15 դրամով, դառնալով՝ 522.52 դրամ իսկ ռուբլու փոխարժեքը նվազել է՝ 0.18 դրամով, դառնալով՝ 933 դրամ: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից: 

Արցախում զոհված օդաչուներին նվիրած երգ է ներկայացվել /վիդեո/

Այսօր՝մայիսի 28-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ուղղաթիռի անձնակազմին նվիրված «Օդաչուներ» երգի շնորհանդեսը: Երգի հեղինակն է մի շարք մրցույթների դափնեկիր, երաժիշտ Վարդան Գալստյանը: Նրա խոսքերով՝ պետք է վառ պահել մեր քաջորդիների հիշատակը և դաստիարակվել նրանց հերոսական գործով:

17 դրամով չի թանկանա սակագինը. նախարար

«Բոլոր դեպքերում հոսանքի սակագնի թանկացումը հաճելի չէ ոչ մեկին, և դրանով զբաղվելը բոլորովին ցանկանալի աշխատանք չէ ոչ մեկի համար»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ խոսք կարող է հղել երեկվա ակցիայի մասնակիցներին, ովքեր պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ։ «Կան իրավիճակներ, որոնցից ելնելով՝ […]

Սերգեյ Լավրովը հա՞յ է

Համացանցում հետաքրքիր տեղեկատվություն կա տարածված այն մասին, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրականում ազգությամբ հայ է: Օգտատեր ARS LEV-ը հետաքրքիր հոդված է տեղադրել իր էջում, որտեղ մասնավորապես ասվում է. «Սերգեյ Քալանթարյանը ծնվել է Մոսկվայում` Թբիլիսիից գաղթածների ընթանիքում, 1950 թվականին: Լավրովը նրա մոր ազգանունն է: «Պաշտոնապես հրապարակված նրա կենսագրությունում ոչ մի տեղ չի նշվում, […]

Անձնական հարցեր են

«2.5 տարի շարունակ ամեն ինչ անում ենք տաքսու վարորդների համար, և նկատել եք՝ բողոքում են մի քանի փոքր խմբեր»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ այդ դժգոհություններն անձնական հարցեր են ուղղակի:  «Մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու, և ինքներդ եք […]

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ եւ հասել մինչեւ մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի