11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Գողություն երթուղայինում

Ապրիլի 14-ին, ժամը 15.00-ին, 1966 թ. ծնված Հասմիկ Խ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ 23 համարի երթուղայինում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 27.000 դրամ, տարբեր բանկային քարտեր, որոնցից մեկով բանկոմատից կանխիկացրել են 300.000 դրամ: Մայիսի 26-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, նշված գողությունը կատարելու […]

«Սուրիկ Խաչատրյանն էլ բռով կանեփ է ուտում». փաստաբան

«Անմեղության կանխավարկածը ցավոք փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Բուդաղյանների գործով փաստաբան Հայկ Ալումյանը: Որպես Բուդաղյանների փաստաբան Ալումյանը չցանկացավ անդրադառնալ Սյունիքի մարզպետին ու նրա որդուն առնչվող վերջին դեպքերին, սակայն նկատեց. «Ամսի 12-ի դեպքը, երբ տեղի ունեցավ երկու երիտասարդների ծեծը` մեզ համար կանխատեսելի էր: Կանխատեսելի էր էն առումով, որ անպատժելիության մթնոլորտը ստեղծում […]

Հայաստանը մասնակցում է արտերկրում անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառներին

Այս տարի Հայաստանն աննախադեպ ակտիվությամբ է մասնակցում արտերկրի միջազգային կարևորագույն ցուցահանդեսներին ու գրական միջոցառումներին: Արդեն իսկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանը մասնակցել է Մինսկի (փետրվարի 11-15), Փարիզի (մարտի 20-23), Ալմաթիի (ապրիլի 9-11), Լոնդոնի (ապրիլի 14-16), Թեհրանի (մայիսի 6-16), Սալոնիկի (մայիսի 7-10), Վարշավայի (մա­յիսի 14-17) գրքի ցուցահանդես-տոնավաճառներին: Ս. թ. մայիսի 27-29-ը Հայաստանն առաջին անգամ  կմասնակցի նաև […]

Աղվան Հովսեփյանն ու Սամվել Ալեքսանյանը պահում են ավանդույթը

Այսօր «Նիգ-Ապարան» հայրենակացական միությունն Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրում կազմակերպել է տոնակատարություն՝ նվիրված Ապարանի հերոսամարտի 97-ամյակին: Միջոցառումը մեկնարկեց քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից դեպի «Վերածնունդ» հուշահամալիր քայլերթով: Միջոցառմանը ներկա են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Հովսեփյանի եղբայրը՝ Ռուբեն Հովսեփյանը, պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, բարձրաստիճան ապարանցի պաշտոնյաներ, հյուրեր:   

Մոտենում է Դատաստանը … տեսա Հայաստանը, Թուրքիան … աստվածաբանի մարգարեությունը /վիդեո/

Այս մարգարեական պատգամը աստվածաբանության դոկտոր Սամուել Դոկտորյանը Աստծուց ստացել է 1998–ի հունիսի 20–ին` Պատմոս կղզում: Պատմոսը մի փոքր կղզի է Էգեյան ծովում, բավականին մոտ Փոքր Ասիայի արևմտյան ափերին: Մ.թ. առաջին դարի վերջին այս կղզի աքսորվեց Քրիստոսի աշակերտ Հովհաննեսը և այստեղ էլ նա մարգարեական տեսիլքներ տեսավ ու գրեց Աստվածաշնչի ՙՀայտնություն՚ գիրքը:  Իսկ Սամուել Դոկտորյանը Պատմոս կղզի […]

Ի՞նչից եք վախենում տղաներ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված երեկվա բողոքի երթը կարող ենք համարել հաջողված, թեև ակնկալում էի, որ ավելի շատ մարդ պիտի լիներ։ Թեև հրապարակը լեցուն էր, սակայն խտությունը բավական չէր, իսկ դա նշանակում է, որ ՀՀ որոշ քաղաքացիներ դեռ դուրս չեն եկել տներից և հույսները դրել են ուրիշների պայքարի վրա, իսկ դա առաջին հերթին անազնիվ է և […]

Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը և այլ բարձրաստիճան այրեր այսօր Սարդարապատի հուշահանալիրում են՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 97-րդ տարեդարձի և Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի առթիվ: Քիչ առաջ այստեղ մեկնարկեց տոնակատարություն-զորահանդեսը: Նախագահը հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի հերոսամարտի զոհերի հիշատակին:

Քրդին, թուրքին, արաբին օգուտ կարո՞ղ է լինել մեկից, ում ընկերը Հայկական սփյուռքն է. Դավութօղլու

Թուրքիայում հունսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի իշխող «Արդարություն  և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախընտրական արշավի շրջանակներում մասնակցել է Բաթմանում կուսակցության անցկացրած հանրահավաքին, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ելույթի ժամանակ հիշեցրել է, որ Հայկական սփյուռքը ընտրությունների ընթացքում աջակցություն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP): Ինչպես տեղեկացնում է թուրքական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի