23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոտենում է Դատաստանը … տեսա Հայաստանը, Թուրքիան … աստվածաբանի մարգարեությունը /վիդեո/

Այս մարգարեական պատգամը աստվածաբանության դոկտոր Սամուել Դոկտորյանը Աստծուց ստացել է 1998–ի հունիսի 20–ին` Պատմոս կղզում: Պատմոսը մի փոքր կղզի է Էգեյան ծովում, բավականին մոտ Փոքր Ասիայի արևմտյան ափերին: Մ.թ. առաջին դարի վերջին այս կղզի աքսորվեց Քրիստոսի աշակերտ Հովհաննեսը և այստեղ էլ նա մարգարեական տեսիլքներ տեսավ ու գրեց Աստվածաշնչի ՙՀայտնություն՚ գիրքը: 

Իսկ Սամուել Դոկտորյանը Պատմոս կղզի էր եկել Տեր Հիսուսի կանչով` Նրա հետ առանձնանալու, աղոթելու, Նրա երեսը փնտրելու և հայտնություններ ստանալու համար:

 … Մայիսի սկզբին ես մեկնեցի Պատմոս կղզի` աղոթելու, Տիրոջ երեսը փնտրելու, հայտնություն ու մարգարեություն ստանալու համար: Կղզում օթևանեցի ուղղափառ քրիստոնյաներին պատկանող մի փոքր  տան մեջ, որը գտնվում էր դեպի Սուրբ Նիկողայոսի վանք տանող ճանապարհին: 

Միակ փափագս այն էր, որ Տիրոջս հետ առանձնանայի, բացեի սիրտս Նրա առաջ, ու այդ պատճառով փնտրում էի մեկուսի վայրեր, ուր հնարավոր էր լինում մենակ մնալ ու առանձնանալ Տիրոջս հետ: Հաճախ էի առանձնանում և աղոթում Սուրբ Նիկողայոսի կիսավեր վանքում, որտեղ օրերով ոչ ոք չէր մտնում: Երբ առաջին անգամ մտա վանք ու ամբողջությամբ դատարկեցի սիրտս Տիրոջ առաջ, զգացի Նրա կենդանի ներկայությունն ու սերը:

Այնուհետև մի բարձր ժայռ գտա, որտեղից երևում էին շրջակա ողջ ցամաքը, ծովը, հորիզոնն ու երկինքը: Միշտ բարձրանում էի այդ ժայռի վրա, աղոթում, ընթերցում Աստվածաշունչն ու խորհում Խոսքի շուրջ: Զգում էի, որ երկինքը միշտ բաց է աղոթքներիս համար և անընդհատ Տիրոջ թարմ շունչն էի զգում դեմքիս:

Տիրոջ հետ առանձնանալու այդ բոլոր օրերի ընթացքում ես շատ քիչ էի ուտում, համարյա միշտ ծոմի մեջ էի: Միայն մի անհագուրդ քաղց էի զգում` Տիրոջ Խոսքի հայտնությունների քաղց: Մի քանի անգամ եղա այն քարանձավում, որտեղ Հովհաննես առաքյալն էր ապրել աքսորի ժամանակ: Հենց այդ քարանձավում էր Տերը նրան ցույց էր տվել, թե ինչ կլինի հետո ու հենց այդտեղ էր նա գրել ՙՀայտնություն՚ գիրքը: Քարանձավում աղոթելու բոլոր օրերին խնդրում էի, որ Տերը մարգարեական հայտնություններ տա հայ իմ ազգի և աշխարհի ժողովուրդների ապագայի մասին:

40 օր աղոթելուց ու Տիրոջ Խոսքի վրա խորհրդածելուց հետո, մի առավոտ հանկարծ մեջս մի միտք ծագեց. «Հետաքրքիր է, տեսնես Տերը կուղարկի՞ 10–րդ հրեշտակին»: Մինչ այդ ես արդեն 9 անգամ հրեշտակների էի հանդիպել` մանկությանս տարիներին, Անգլիայում սովորելու ժամանակ, Սերբիայի Բելգրադ, Հորդանանի Ամման, նաև` Երուսաղեմ քաղաքներում, 8–րդին Եգիպտոսում տեսա, որը մի մահմեդական կնոջ ուղղակիորեն  փրկել էր կախվելուց, և նրա քրիստոնյա դառնալը իմ զորավոր ավետարանչության սկիզբը եղավ Եգիպտոսում:

Իսկ 9-րդ հրեշտակին հանդիպեցի Բեյրութում` պատերազմը սկսվելուց առաջ: Նա ցնցելով արթնացրեց ինձ գիշերվա ժամը 3–ին ու ասաց, որ շուտ հեռանամ Լիբանանից: Այնքա՛ն եմ շնորհակալ Տիրոջը, որ Նա Իր հրեշտակներին ամեն անգամ ուղարկում էր ինձ զգուշացնելու, առաջնորդելու կամ փրկելու: Եվ ինձ շատ էր հետաքրքրում, թե արդյոք կտեսնեի՞ հերթական հրեշտակին:

Եվ ահա մի անգամ, երբ աղոթքի մեջ էի, այնքան հզոր էր Տիրոջ ներկայությունը, որ ինքնաբերաբար հարցրի Նրան. «Տեր, գուցե հիմա հրեշտա՞կ ես ուղարկում ինձ մոտ»: 

Թեև այդ օրը ոչ մի հրեշտակ այցի չեկավ, բայց ես զգացի, որ անպայման հրեշտակային այցելություն կունենամ: Ես պետք է սպասեի: Սրտումս խորը փափագ զգացի, որ իսկապես հրեշտակի էի ուզում հանդիպել և կղզուց մարգարեական հայտնությունով հեռանալ:

Չէ՞ որ Աստվածաշունչն ասում է, որ հրեշտակները «Աստծուն ծառայող հոգիներ են և  ուղարկվում են` օգնելու նրանց, ովքեր ժառանգելու են փրկությունը» Եբր. 1.14:Եվ ահա Պատմոսում, 1998–ի հունիսի 20–ին, գիշերվա ժամը 4–ին մոտ հանկարծ սենյակս ամբողջությամբ լուսավորվեց:

Ասեմ, որ այն փոքր տան շրջակայքում, որտեղ բնակվում էի, լույսի աղբյուրներ ընդհանրապես չկային, ուստի որևէ տեղից լույսի ներթափանցման մասին մտածելն ավելորդ էր:Լույսի պայծառությունից անմիջապես արթնացա և ապշեցի, երբ սենյակիս մեջ տեսա 5 հզոր ու վայելչագեղ հրեշտակների: Նրանք թեև մարդկային կերպարանքով էին, բայց  ամբողջությամբ ողողված էին լույսով և համարյա թափանցիկ էին: Տեսա նրանց աչքերը, ձեռքերը, մազերը: Աննկարագրելի լույս ու կատարյալ գեղեցկություն էր նրանցից ճառագում:

Իմ աջ կողմում 2 հրեշտակ էին կանգնած, իսկ ձախ կողմում` 3: Բոլորը դեպի վեր ուղղված թևեր ունեին: Իրենց հագին մինչև գետին հասնող այնքան ճերմակ ու այնքան յուրօրինակ հանդերձներ ունեին, որ մարդկային բառերով անհնար է նկարագրել: Ես լուռ ու ապշած նրանց էի նայում և խորհում էի ինքս իմ մեջ. «Հետաքրքիր է, ինչո՞ւ են եկել այս 5 հրեշտակները»:

Տեսարանից ցնցված էի ու ողջ մարմնովս դողում էի: Հանկարծ հրեշտակներն ասես մի պահ աներևույթ դարձան և Տիրոջ Սուրբ Հոգին եկավ ինձ վրա: Ես Հոգու մեջ կարծես վեր առնվեցի ու հայտնվեցի մեծաքանակ մի բազմության` մեծ հավաքույթի մեջ:

Ու այնտեղ` բեմի վրա ես անգլերենով քարոզում էի: Իմ ձախ կողքին մուգ մազերով ու մոխրագույն կոստյումով մի թարգմանիչ էր կանգնած և չեմ հիշում, թե  ինչ լեզվով թարգմանում էր իմ պատգամը: Հանկարծ Տերն իմ շուրթերով սկսեց խոսել և ես սկսեցի մարգարեական պատգամ փոխանցել ժողովրդին.

«Ո՛վ Իմ Եկեղեցի, դու միշտ սեր ես քարոզում, բայց այն չես կիրառում: Այնինչ դու պետք է կյա՜նք դարձնես Իմ սերը: Իմ Մարմինը միաբանության կարիք ունի: Ձեր մեջ բաժանումներ կան, ինչը վշտացնում է Ինձ: Դուք քննադատում եք միմյանց, մրցակցում միմյանց հետ, մեկդ մյուսին սխալ համարում:

Իմ Հոգին չի կարող շարժվել ու գործել այնտեղ, որտեղ միաբանություն չկա, որտեղ բաժանումներ ու հակառակություններ կան: Իմ Եկեղեցում շատ է մարմնավորությունը, աշխարհսիրությունը, իսկ պղծություններն անթիվ են: Ես շատ եմ փափագում սուրբ ժողովուրդ ունենալ: Չէ՞ որ Ես մահացա և հարություն առա, որ ձեզ սրբացնեմ» : 

Երբ ես բեմի վրա Հոգով մարգարեանում էի, ողջ մարմնովս ցնցվում էի: Աչքերս բաց նայում էի այդ մեծ բազմությանը: Հանկարծ, մարգարեական տեսիլքն ավարտվելու պահին բեմի վրա, ժողովրդի աչքի առաջ հայտնվեցին նույն 5 զորավոր հրեշտակները և բազմությունն սկսեց աղաղակել.

«Օ՛հ, տեսեք, օ՛հ, հրեշտակները» :

Համոզված էի, որ բոլորը տեսնում էին հրեշտակներին: Եվ, հրեշտակների հայտնվելուց հետո, ես փորձեցի ամբիոնից հետ–հետ գնալ` նրանց տեղ տալու և քիչ էր մնում, որ ընկնեի, բայց Աստծո զորությունը պահեց ինձ և վեր բարձրացրեց: Ես չհասկացա, թե ինչ էր տեղի ունենում և այդ պահին տեսիլքն ավարտվեց ու 5 հրեշտակներն արդեն իրական նորից սենյակիս մեջ էին: Սիրելի ընթերցող, ես լրիվ արթուն վիճակում էի, երբ այդ ամենը Հոգու մեջ պատահեց ինձ հետ:Հանկարծ աջ կողքիս կանգնած առաջին հրեշտակն ասաց.

«Մի վախեցիր, Տերը սիրում է քեզ, մենք 5 աշխարհամասերի հրեշտակներն ենք: Տերը տեսավ քո փափագը և մենք եկել ենք, որպեսզի Տիրոջից 5 աշխարհամասերին վերաբերող պատգամ փոխանցենք քեզ:

«Կգրես և ազգերին կփոխանցես այնքանը, ինչքան կտեսնես ու կլսես» : Նույն պահին ես հիշեցի, որ մի անգամ Տերն ինձ ցույց էր տվել, որ օրեր կգան, երբ աշխարհի տարբեր մասերում Աստված Իր զորությունը հաճախ կհայտնի հրեշտակների ծառայության միջոցով: Ու հրեշտակների ծառայությունը կդրսևորվի ոչ միայն Եկեղեցում, այլև կլինեն դեպքեր, երբ հազարավոր մարդիկ միաժամանակ կտեսնեն ու կլսեն հրեշտակներին: Հետո հրեշտակը ինձ սթափեցնելով շարունակեց. «Ինչ–որ կտեսնես ու կլսես, պատմի՜ր ազգերին» : 

Սիրելիներս, այդ է պատճառը, որ այս պատգամը թաքցնելն անհնար է: Եվ նշանակություն չունի, մարդիկ կընդունեն այն, թե ոչ: Ես պարտավոր եմ այն փոխանցել ազգերին: 

ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿԻ ՊԱՏԳԱՄԸ 
Առաջին հրեշտակն ասաց. 

«Ես Ասիայի հրեշտակն եմ և պատգամ եմ բերել ամբողջ Ասիայի համար» : Երբ նա այս խոսքերն ասաց, վայրկյանների ընթացքում իմ աչքերի առջև երկրագնդի քարտեզը բացվեց, ես տեսա ողջ Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Լաոսը, Ֆիլիպինները, Ճապոնիան, Սինգապուրը, Մալազիան, Ինդոնեզիան:

Պետք է ասեմ. որ այդ երկրներում դեռ չէի եղել: Հետո հրեշտակն ինձ ցույց տվեց ողջ Ավստրալիան, Նոր Զելանդիան ու ասիական տարածքի բոլոր կղզիները: Հրեշտակի ձեռքին հսկայական մի եղջրափող տեսա: Հրեշտակը փողը բերանին` պատրաստվում էր փչել ողջ Ասիայով մեկ: Հետո հրեշտակն ասաց. «Միլիոնավորներ պիտի լսեն Տիրոջ փողի ձայնը` արթնանալու և պատրաստվելու համար: Սակայն դրա հետ մեկտեղ կլինեն սարսափելի աղետներ, սով, շատերը քաղցից կմեռնեն: Այնպիսի ցունամիներ ու երկրաշարժեր կլինեն Ասիայում, որ երբևէ չեն եղել: Ասիայի մեծ մասը կցնցվի ու կկործանվի:Ծովը կծածկի ցամաքը: 

Սիրելի ընթերցող, ես այս պատգամը ստացա հունիսի 20–ին, իսկ մեկ ամիս անց լսեցի, թե ինչպես էր ծովը հեղեղել Պապուա Նոր Գվինեայի ափամերձ բնակավայրերը: Եվ հազարավոր մարդիկ հայտնվել էին անօթևան վիճակում: Հրեշտակի ասածից մի քանի շաբաթ հետո սկսեցին իրականանալ նրա խոսքերը: Այնուհետև հրեշտակն ասաց. ՙ

«Ջուրը կծածկի ցամաքի մեծ մասը, Ավստրալիան կցնցվի, մասերի կբաժանվի ու մայրցամաքի մեծ մասը կհայտնվի օվկիանոսի տակ: Ճապոնիայում շատերը կմահանան մեծ աղետի պատճառով, Չինաստանում և Հնդկաստանում համաճարակներ ու սով կլինի: Նույն ազգի մեջ ժողովուրդը կմասնատվի, եղբայրը եղբոր դեմ կպատերազմի: 

Տնտեսական ճգնաժամի պատճառով Ասիայում բնակվողները կպատերազմեն միմյանց դեմ: Միջուկային զենքեր կկիրառեն` սպանելով միլիոնների: Ֆինանսական մեծ ճգնաժամ կսկսվի Ասիայում և կտարածվի աշխարհով մեկ՚: Ես սարսռում էի այս ամենը լսելուց: Երկու անգամ հրեշտակն ասաց. 

«Աղետալի՛ է, աղետալի»: Հրեշտակի խոսելու ժամանակ ողջ մարմինս դողում ու սարսռում էր: Ապա հրեշտակը նայեց ինձ և ուրախալի մի բան ասաց. 

«Բայց, այս ամենից զատ, իմացի՜ր, որ շատ հզոր հոգևոր արթնություն է սկսվելու Ասիայում: Բազում կապանքներ կքանդվեն, Ավետարանի տարածմանն ու Տիրոջը մոտենալու բոլոր խոչընդոտները կվերանան: 

Կորեայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում մարդիկ մեծ բազմություններով կդառնան Քրիստոսին: Ավստրալիայում հատկապես հզոր արթնություն կսկսվի: Ու այդ ամենը վերջին հունձքի նշանն է լինելու: Աստված պատրաստելու է Իր Եկեղեցին Քրիստոսի Երկրորդ Գալստին» : 

Սիրելիներս, մարգարեական ծանր խոսքերից հետո այս բարի լուրը լսելով ես շատ ցնծացի: Ու պատգամի ողջ ընթացքում 5 հրեշտակները սենյակումս մնացին ու ես ողջ մարմնովս զգում էի նրանց ներկայությունը, ես դողում էի Տիրոջ երկյուղից: 

Սկսեց խոսել երկրորդ հրեշտակը: Նա իր ձեռքին մի գերանդի ուներ: Երկրորդ հրեշտակն ասաց.

«Իսրայելում և Մերձավոր Արևելքի մյուս երկրներում ևս հասել է հունձքի ժամանակը» : Ու ես մի քանի վայրկյանի ընթացքում դարձյալ մեծ քարտեզի վրա տեսա այդ բոլոր երկրները:

«Ողջ Թուրքիան և Մերձավոր Արևելքի իսլամական բոլոր այն երկրները, որոնք մերժեցին Տիրոջն ու Նրա սիրո պատգամը, կսկսեն ատել ու սպանել միմյանց» : 

Հետո տեսա, թե ինչպես հրեշտակը վերցրեց գերանդին ու իջավ Մերձավոր Արևելքի վրա:

Սարսռում էի տեսարանից: Տեսա Իրանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Հայաստանը, Վրաստանը, Իսրայելն ու ողջ Փոքր Ասիան լցված արյամբ: Այդ բոլոր երկրներում արյուն ու կրակ տեսա: Տեսա, որ այդ երկրներից ոմանք միջուկային զենք էին օգտագործում և պայթյունի ամպը տարածվում էր մինչև Ռուսաստան: Ամեն տեղից ծուխ էր բարձրանում: Հանկարծահաս կործանումը վրա էր հասնում` մարդիկ ոչնչացնում էին միմյանց: Ապա հրեշտակն ասաց.

«Իսրայե՛լ, օ՛ Իսրայել, մոտենում է Մեծ Դատաստանը, արթնացի՜ր, պատրաստվի՜ր: Եվ Տիրոջը սիրողները` Եկեղեցու հավատարիմ զավակներն ու հրեաների հավատարիմ մնացորդը ավելի կմաքրվեն ու կսրբանան: Աստծո Սուրբ Հոգին կնախապատրաստի Իր զավակներին Քրիստոսի Գալստի համար» : Ապա տեսա մերձավորարևելյան տարածքից մինչև երկինք բարձրացող կրակի բոցեր: Հրեշտակն ասաց.

«Մոտենում է Վերջին Դատաստանը: Տիրոջ Եկեղեցին ավելի կսրբվի, կմաքրվի, Տիրոջ պաշտպանությունը միշտ Իր Եկեղեցու վրա կլինի: Եվ Տերը կպատրաստի Իր Եկեղեցին Վերջին Օրվա համար: Եվ հիշիր կարևորը` ողջ Մերձավոր Արևելքում ոչ միայն Աստծո Խոսքի կենարար ջրի ծարավ կլինի, այլև` մաքուր ջրի սակավություն կլինի: Ջուրը Արևելքի համար ամեն գանձերից թանկ կլինի: Մարդիկ կմահանան ծարավից: Շատերը կտեղափոխվեն դեպի աղբյուրներն ու գետերը, սակայն գետերը կցամաքեն ու այդ երկրներում մարդիկ միմյանց կսպանեն ջրի համար: 

Այնուհետև հրեշտակն ինձ ցույց տվեց, որ Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի պատճառով ՄԱԿ-ը կմասնատվի, կլուծարվի ու կդադարի գոյություն ունենալուց: Եվ գերանդիով հրեշտակը կսկսի հավաքել Աստծո հունձքը: 

Աստվածաբանի մյուս մարգարեություններն` այստեղ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ