12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ. Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ: Տևական ժամանակ քննարկման թեմա է էկոնոմիկայի նախարարության և նախարարի ճակատագիրը. կառավարության «հեղինակությունները» գտնում են, որ այն պետք է կառուցվածքային փոփոխություն կրի, մտցվի ֆինանսական բլոկի մեջ, որպես «մասնաճյուղ», մի մասն էլ պնդում է, որ այն դեռ անհրաժեշտ է և անելիք ունի: Վերջիններիս թվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, […]

Սեյրան Օհանյանը դիմել է Գևորգ Կոստանյանին. Հրապարակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով: Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռբ բերելու և մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն և իր ընտանիքին: Օհանյանը խնդրում […]

Երկու օր է՝ ոչինչ չեմ կերել… աշխարհը ցնցված է /ֆոտո/

Հաղորդավար Արմեն Դուլյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Արեւմտյան լրատվամիջոցները տարածել են տեսանյութ, որն ամենայն հավանականությամբ արված է Հալեպում… Տղան, որն արտաքին տեսքից դատելով մոտ 5 տարեկան է, պատմում է, որ արդեն երկու օր է ոչինչ չի կերել, մոռացել է հացի համը եւ հաճախ սնվում է խոտով…»:

Տիգրան Սարգսյանը դատարան է դիմել. 168 ժամ

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ: Datalex դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ Տիգրան Սարգսյանը պահանջում է հերքել իր կարծիքով զրպարտություն համարվող փաստացի տվյալները և մեկ միլիոն դրամ բռնագանձել:  Փայլակ Հայրապետյանը թերթի հետ զրույցում ասել է, որ գտնվում էր արտասահմանում, օրերս է վերադարձել Հայաստան և տեղեկացել ներկայացված հայցադիմումի մասին: Նա ասել […]

«Լինել կապիկ». Ժամանակ

 ԱԻՆ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին /Ճոյտ/ պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով: Այս մասին Հակոբյանը զայրացած պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Նախարարը շատ լավ […]

Մարդ կա՝ գերադասում է «սատանի մայլեն». Առավոտ

«Առավոտը» գրում է. Նախկին «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումը մարդկանց, կարելի է ասել՝ մոլորեցնում է, նույնիսկ՝ վախեցնում: Այս գետնանցումից օգտվելիս զգույշ եղեք, քանի որ չկան ցուցանակներ, թե գետնանցումից ինչպես է հնարավոր «լույս աշխարհ» ու ձեր ուզած փողոցը դուրս գալ: Այստեղ միակ ուղեցույցը լուսնկարի գրառումն է: Լավ է, որ գոնե զգուշացնում են՝ ձախ գնաս՝ «սատանի մայլա» կընկնես: Դատելով […]

Գահավիժում. Հայկական ժամանակ

ՀՀ անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլ ամսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով:  Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվն ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների […]

Անտիպալաչ. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս մի խումբ ՀՀԿ-ականներ Սերժ Սարգսյանին նրբորեն ակնարկել են, որ իրենք կարծես այնքան էլ լավ չեն վարվում Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի՝ Պալաչի հետ:  Նրանք ասել են, որ բոլոր տեղերում խոսում են, թե ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ հակասությունների շրջանում օգտագործեց Պալաչին իր նպատակների համար, իսկ հիմա, քցում է: Սերժ Սարգսյանը հիշեցրել […]

Հեղինակություն՝ գիտության բոլոր ոլորտների համար

 «Գիտության մարդիկ ինձ հաճախ մեղադրում են ֆիզիկական աշխարհագրության հիմնական սկզբունքները Աստվածաշնչից իմ կատարած մեջբերումներով հաստատելու համար: Նրանք ասում են, իբր Աստվածաշունչը գրվել է ոչ գիտական նպատակների համար, ուստի այն չի կարող հեղինակություն լինել գիտական գործում: Բայց ես կհաստատեմ իմ անձնական համոզմունքը, որ հենց Աստվածաշունչն է հեղինակություն գիտության բոլոր բնագավառների և գիտության ուսումնասիրությանը ենթակա ամեն ինչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի