05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Լինել կապիկ». Ժամանակ

 ԱԻՆ և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին /Ճոյտ/ պատկանող գազալցակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, հայտնաբերվել էին թերություններ, որոնք չեն վերացվել, ինչի արդյունքում 6 ամիս առաջ տուգանվել էին 1 մլն դրամով: Այս մասին Հակոբյանը զայրացած պատասխանել է. «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել: Նախարարը շատ լավ կաներ, որ առաջինը հարցներ, թե ոնց են հիվանդները: Դա ավելի խելացի քայլ կլիներ, քան թե այդպիսի բաներ գլխից դուրս տար»:

Հակոբյանն ասել է, որ իրենց ոչ ոք չի կարող տուգանել: «Սովորական, օրինական կալոնկա ա: Բայց թե ով ինչ կապիկություն ա ուզում անի, նրանց՝ էդ կապիկներին, միայն մի բան կարող եմ հաղորդել, որ ինչ ասելու են, սպասեն մինչև երեխեքի վիճակը կկայունանա: Էդ տարածքային կառավարման նախարարին ուզում եմ ասել՝ էդ կապիկությունը թողե՛ք հետո: Մեկ է՝ դուք ծնվել եք կապիկ լինելու համար»,- իր խոսքը եզրափակել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ առավոտյան, Էջմիածին տանող ճանապարհին՝ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում: Պայթյունի պատճառով 3 մարդ՝ գործարարի որդին, եղբորորդին և գազալցակայանի աշխատակիցը, ստացել են 1-ին. 2-րդ, 3-րդ և 4-րդ կարգի այրվածքներ: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ