Հակահարված

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց լուրը, թե ինքը դիմել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի պարզվի, թե ով է կեղծ տեղեկություններ տարածում իր եւ իր ընտանիքի անդամների մասին: «Իրականությունն այնպիսին է, որ ես երբևէ այդպիսի հերյուրյանքների, բացահայտ ստերի պայմաններում սադրանքի չեմ ենթարկվում»,-ասաց նախարարը: Ըստ նախարարի՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի դաշտում: […]