18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ֆոլաթթվով հարստացած ալյուրը քաղցկեղ է առաջացնում. մասնագետ

«Հացը մեր ազգային ավանդական մթերքներից է, մեր ազգը սիրում է արտադրել հաց ու մշակել է իր ազգային տեսակները՝ լավաշը, մատնաքաշը և այլն»,-այսօր «լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Առողջապահության նախարարության որոշմանը, թե D 9 վիտամինով (ֆոլաթթու) պետք է հարստացվի ալյուրը դիտարկեց տեխնիկական գիտությունների թեկնածու Վարդուհի Մելիքյանը:

Մելիքյանը առանձնացրեց այն մթերքների ցանկը, որոնք հարուստ են ֆոլաթթվով և նշեց, որ ավելորդ ֆոլաթթուն քաղցկեղ է առաջացնում:

«Ցորենի վերամշակման խնդիրները մեր ազգային մշակույթի մասն են կազմում մենք պետք է սրբորեն վերաբերվենք այս մթերքներին և սննդային հավելանյութերը բոլորովին ավելորդ են: Հիմա էլ ձեռք տանք հացին ու ասենք, որ հացը պետք է հարստացնենք ֆոլլաթթվով: Ես ուզում եմ հիմնավորել այն փաստը, որ մեր ազգը պայմանավորված իրեն աշխարհագրական դիրքով օգտագործում է այնպիսի սննդամերքներ, որոնք պարունակում են երկաթը ու ֆոլացինը»,-նշեց Մելիքյանը:

Որպես օրինակ գիտնականը մատնանշեց.«Արյան մեջ երբ իջնում է հեմոգլոբինի քանակը խորհուրդ են տալիս լոբի, լյարդ, մաղադանոս, ցորենի թեփոտ ալյուրը, կակաոյի փոշին, չորացրած մասուրը, կաթնաշոռը, տավարի միսը՝ այս բոլոր մթերքները հագեցած են ֆոլաթթվով»:

Մելիքյանը պահանջում է հարգել մարդու ընտրության իրավունքը և առողջապահության նախարարութանը խորհուրդ է տալիս.«Հարստացման այդ գաղափարը սխալ է ու ես խորհուրդ կտայի առողջապահության նախարարությանը, կխնդրեի, որ իրենք դառնան մեր անվտանգության գառանտը, մինչև այս զանգվածային օգտագործումը թող մի հատ կատարեին փորձարկումներ»:

Կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանն էլ նշեց, որ մի շարք զարգացած երկրներ հրաժարվել են հացի հարստացման ծրագրից, քանի որ անհնար է ժխտելը, որ այն առաջացնում է քաղցկեղ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ