24 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կովերը բերենք, կառավարության մոտ մատաղ անենք»

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչները բողոքի ցույց են անցկացնում: Այդ մասին այսօր մեզ տեղեկացրեց գյուղի բնակիչներից մեկը:

Henaran.am-ին զանգահարած գյուղացին նշեց, որ  անակնկալի են եկել իմանալով, որ կաթ մթերող ընկերություններն այսօրվանից հրաժարվել են մթերել Մաստարայի բնակիչների առաջարկած կաթը։

«Այ ցավդ տանեմ ճարներս կտրած բողոքում ենք։ Սկզբում գնի հետ կապված էինք բողոքում, դրա հետ մի կերպ համաձայնվեցինք, այսօր էլ մեզ ասում են, որ չեն ուզում կաթը մթերել։ Ես չեմ՝ դու ես ինձ ասա տեսնեմ էդքան կաթը մենք ինչ անենք, տանենք թափենք, մեր ապրուստի միջոցներից մեկն էլ կաթի մթերումն էր: Հիմա կովերին ի՞նչ անենք, կառավարության մոտ մատաղ անենք»,-գանգատվեց  գյուղացին:

Նա նշեց, որ  կաթ մթերող ընկերությունները չեն էլ պատճառաբանում, թե որն է հրաժարվելու պատճառը։

Գյուղապետ Սարգիս Ավետիսյանն էլ խոստացավ կատարվածի մասին իր տեսակետը հայտնել ավելի ուշ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ