11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

«Ինչ-որ մեկը կարող է գողություն անել, ես պիտի վճարե՞մ»

«Չեմ կարծում, որ այսօր Հայաստանում կգտնվի մեկն, ով դրական կարտահայտվի թանկացման համար, որովհետև ընդհանրապես որևէ մեկը որևէ թանկացման լավ չի վերաբերում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կոնկրետ հիմա էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ նա որևէ տրամաբանություն չի տեսնում: «Պարզվում է՝ ինչ-որ մեկը կարող է գողություն անել, յուրացում անել, բայց ես պետք է դրա […]

Սկանդալ ՖԻՖԱ-ում

armsport.am-ը գրում է. ՖԻՖԱ-ի հիմնական գործընկեր ընկերությունները բացասական են արտահայտվել ֆուտբոլային գերատեսչությունում առկա կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ: Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը խզելուն առաջնային պատրաստ է «Visa»-ն: Պարբերականի հաղորդմամբ, համագործակցությունը կասեցնելու նախնական դիտարկումներ ունեն «Coca-Cola», «Adidas», «Hyundai», «Budweiser» և «McDonald’s» ընկերությունները:  Հիշեցնենք, որ նույն դրդապատճառով նախորդ տարի ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էին «Emirates […]

Մեկս մյուսի հանդեպ հարգանքն է. Աղվան Հովսեփյան

«Այս հաղթանակում միասնականությունն ակնհայտ է, իսկ միակամության հիմքը մեկս մյուսի հանդեպ հարգանքն է: Տեսնում եմ, որ մենք այսօր միակամ ենք»,-այսօր Ապարանի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը: Նշենք, որ այստեղ է նաև Տարածաքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Վերջիններիս բանկիչները դիմավորեցին աղուհացով:

Զանգահարելու պատրվակով հափշտակել էր 14-ամյա տղայի հեռախոսը

Մայիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 2001 թ. ծնված Սերգեյ Ա.-ի բջջային հեռախոսը Ֆրանսիայի դեսպանատան մոտ գողացել են:Մեկնած օպերատիվ խմբին տղան հայտնել է, որ անծանոթ երիտասարդը Երևանի Իտալիայի փողոցում, զանգահարելու պատրվակով, հափշտակել է իր բջջային հեռախոսը: Ոստիկանության ծառայողները մայիսի 26-ին, ժամը 21.50-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, […]

Իսկ ո՞վ կուզի

«Երբ որ թանկացումը կլինի, նոր այդ ժամանակ կխոսենք»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի հանարվոր թանկացմանն, ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա նշեց, որ առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ թանկացում լինելու է, թե ոչ: «Ընդամենը խոսակցություններ են: Հայտը կա, բայց երբ հանձնաժողովը քննի, պատասխանները տա, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ»,-նկատեց նա: Հարցին, թե […]

Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 27-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Էդգար Գ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժ. 15.30-ին, Գ. Նժդեհի փողոցում իր վարած «Յամահա» մոտոցիկլետով կողաշրջվել է:

Մանուկը ոտքերը դեռ ուղիղ չպահած պարեց.երգի ու հայրենիքի կանչով/վիդեո/

Հանրապետության տոնը բոլորի համար տոն է….Բաշ-Ապարանի ճակատամարտի 97 ամյա տարելիցի կենացները քաղցր էին: Քաղցր, ինչպես հաղթանակի բերկրանքը, որը ինչպես 97 տարի առաջ, այսօր էլ վետվետում է բոլոր հաղթած մարդկանց երակներում… Արկադի Քեշիշօղլյանը այսօր ասելիք ուներ, նա ասում էր իր հոգին աշուղի հոգուն խառնած, բայց ժողովրդի բերանով… Բաշ-Ապարանի ճակատամարտի տարելիցին աշուղ Ռազմար Սասունցու նոր երգը պայթեց […]

Ես թռուցիկի մակարդակի չեմ իջնում

«Չի կարող լինել ամեն ինչ անարդար, լինում են անարդար մարդիկ, անարդար մոտեցումներ, անազնվություններ, բայց չի լինում անարդարություն համատարած»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Ինչ վերաբերում է թռուցիկներ փակցնելու համար տարբեր ակտիվիստների բերման ենթարկելու դեպքերին, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ բերման են ենթարկվում, եթե թռուցիկները ոչ համապատասխան տեղերում են փակցնում. «Ես չգիտեմ՝ կոնկրետ հիմա […]

Անչափահաս երեխան մահակի միջոցով թույլ չի տվել ծեծել իր հորը/վիդեո/

Մոսկվայում երկու ավտոմենքենաների բախումից հետո վեճ է սկսվել վարորդների միջև: Նրանցից մեկը սկսել է մահակով հարվածել մյուս վարորդին: Վերջինիս անչափահաս որդին, տեսնելով կատարվածը, գետնից բարձրացրել է մահակը և սկսել հարվածել հորը նեղացնողին: Աստիճանաբար հավաքվել են մարդիկ և պահանջել դադարեցնել կռիվը: Ի վերջո, վարորդները հեռացել են դեպքի վայրից` չկանչելով իրավապահներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի