18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ինչ-որ մեկը կարող է գողություն անել, ես պիտի վճարե՞մ»

«Չեմ կարծում, որ այսօր Հայաստանում կգտնվի մեկն, ով դրական կարտահայտվի թանկացման համար, որովհետև ընդհանրապես որևէ մեկը որևէ թանկացման լավ չի վերաբերում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Կոնկրետ հիմա էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ նա որևէ տրամաբանություն չի տեսնում:

«Պարզվում է՝ ինչ-որ մեկը կարող է գողություն անել, յուրացում անել, բայց ես պետք է դրա փոխարեն վճարեմ: Նույն հաջողությամբ բազմաթիվ այլ հանցագործություններ կան, որոնք տնտեսական հողի վրա են, չարաշահումներ են լինում, և բոլոր այդ դեպքերում մենք անպայման պետք է վճարենք այդ գողացածի փոխարեն»,-նկատեց Մարտիրոսյանը:

Վերջինս նշեց, որ ՀԾԿՀ-ն փոխանակ կարգավորի այս համակարգը, նույնը նաև Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարությունը, կանխարգելեին, բացահայտեին, հիմա կոռուպցիոն ռիսկերի մեջ են մտել ու թալանին ուղղակիորեն մասնակցել են: «Արդյունքում այդ պարտքը գոյացել է, ու այն հիմա սպառողը պիտի տա»:

Հարցին, թե  արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացումը կարող է միավորել ընդդիմությանը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ընդդիմությանը միավորել կարող է միայն քաղաքացին, եթե քաղաքացին այսօր իր հստակ պահանջի ձայնը բարձրացնի, քաղաքական ուժերն ուզեն, թե չուզեն, այդ պահանջի հետևից գնալու են ու այդ ճանապարհին միավորվելու են»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ