18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Իսկ ո՞վ կուզի

«Երբ որ թանկացումը կլինի, նոր այդ ժամանակ կխոսենք»,-Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի հանարվոր թանկացմանն, ասաց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա նշեց, որ առայժմ ոչ ոք չի կարող ասել՝ թանկացում լինելու է, թե ոչ: «Ընդամենը խոսակցություններ են: Հայտը կա, բայց երբ հանձնաժողովը քննի, պատասխանները տա, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ»,-նկատեց նա:

Հարցին, թե հույս ունի, որ թանկացում չի լինի, Ղահրամանյանը պատասխանեց. «Ես ոչ կարող եմ ասել, որ կթանականա, ոչ կարող եմ ասել, որ չի թանկանա, որովհետև, ես անտեղյակ եմ դրանից, ուղղակի ես էլ ձեզ պես լսել եմ, որ նման խոսակցություններ կան: Մինչև հանձնաժողովում չքննարկվի, ներկայացրած պատճառներն ու պայմանները չուսումնասիրվեն, ո՞վ կարող է նման բան ասել»:

Աշոտ Ղահրամանյանը միաժամանակ նկատեց՝ ինքն էլ է անհանգստացած թանկացման համար: «Ես ընդհանրապես բոլոր թանկացումների համար էլ անհանգստանում եմ, իսկ ո՞վ կուզի, որ թանկանա այն առումով, որ եթե պայմանները այնպիսին են…եթե այդ համակարգը պիտի կործանվի, բնական է, որ անհրաժեշտ են թանկացումներ անցկացնել, և սոցիալապաես անապահով խավերի ահմար էլ մտածել, թե ինչ հանարվորություններ կարող ենք ստեղծել»:

Ինչ վերաբերում է նրան, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեպքում աղքատությունն ու արտագաղթն ավելի կմեծանան, մարզպետն ասաց, որ ամեն ինչ անում են, որ գյուղացին իր արտադրած գյուղմթերքներն ամենակարևորը կարողանա իրացնել, որը շահույթ կբերի նրան: «Իսկ եթե այդ շահույթն ապահովեցինք, որևէ արտագաղթի մասին խոսք լինել չի կարող: Բավականին բաներ ստացվում են»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ