09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Անձնական հարցեր են

«2.5 տարի շարունակ ամեն ինչ անում ենք տաքսու վարորդների համար, և նկատել եք՝ բողոքում են մի քանի փոքր խմբեր»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ այդ դժգոհություններն անձնական հարցեր են ուղղակի: 

«Մոտ ապագայում ես բոլորին ընդունելու եմ, բոլորի առաջարկները դուք բոլորդ եք լսելու, և ինքներդ եք համոզվելու, որ առաջարկները շատ տարբեր են, և հանրության կողմից կան առաջարկներ, որ անընդունելի են»,-նկատեց նա:

Բեգլարյանի խոսքով՝ մի խումբն առաջարկում է լրացուցիչ բեռ ավելացնել տաքսու վարորդների վրա, մի խումբն ասում է՝ վերացնենք, մի խումբն ի օգուտ ժողովրդի է խոսում: «Այս տարաձայնությունները, ես ուզում եմ, հավաքենք մի տեղ, ներկայացնենք բոլորին, որ այն մոտեցումը, որ որոշ մարդիկ գիտեն՝ տաքսու վարորդներն այսօր ունեն խնդիրներ, իմանան, որ խնդիրների մեջ կան հորինված խնդիրներ, կան իրական և լուծվող-չլուծվող խնդիրներ»,- եզրափակեց Գագիկ Բեգլարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ