19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայ ժողովուրդն աշխարհի հնագույն ժողովուրդներից է, որն անցել է հարուստ ճանապարհ եւ հասել մինչեւ մեր օրերը: Դժվարին ու բարդություններով լի այդ ճանապարհը մեր ժողովուրդը պատվով է անցել՝ կենդանի պահելով իր լեզուն ու մշակույթը, ազգային արժանապատվությունն ու ավանդույթները եւ, որ ամենակարեւորն է, անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքը: 

Այդ երազանքն իրականություն դարձավ 1918 թվականին` Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմամբ, երբ հայը կրկին վստահեց սեփական ուժերին եւ տեր կանգնեց իր հողին ու ջրին:

Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հաղթանակները կռող մեր հերոս նախնիներն այն ժամանակ արդեն ճանապարհ էին բացում մեր հետագա հաջողությունների համար: Առաջնորդվելով քաջ հայորդիների գաղափարախոսությամբ եւ շարունակելով նրանց գործը` մենք կարողացանք հաղթանակ արձանագրել արցախյան ազատամարտում եւ վերածնել հայոց անկախ պետականությունը: 

Այսօր հայն աշխարհին է ներկայանում հայկական երկու պետություններով եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ, որը մեր բոլոր հաջողությունների հիմնական գրավականն է: Դասեր քաղելով անցյալից` հայ ժողովուրդն այսպես միասնական ու համախմբված պետք է շարունակի իր ճանապարհը` դեպի պայծառ ու լուսավոր ապագա:

Թանկագին հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ