«Դե արի ու այս մարդուն մի հարգի…»

Որքան էլ չընդունեմ Ռոբերտ Քոչարյանին թե՛ որպես ՀՀ 2-րդ նախագահի և թե՛ որպես մարդու, չեմ դադարում զարմանալ նրա համառությամբ՝ քիչ է մնում նույնիսկ սկսեմ հարգել: Իսկ հիմա ըստ էության. կա Արամ Հարությունյան անունով մի կուսակցական գործիչ, ով 98-ից այս կողմ դրել է իր թեկնածությունը հերթական նախագահակական ընտրություններին, և հավաքելով մի քանի հազար ձայն, պատրաստվել հաջորդին: […]