27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դե արի ու այս մարդուն մի հարգի…»

Որքան էլ չընդունեմ Ռոբերտ Քոչարյանին թե՛ որպես ՀՀ 2-րդ նախագահի և թե՛ որպես մարդու, չեմ դադարում զարմանալ նրա համառությամբ՝ քիչ է մնում նույնիսկ սկսեմ հարգել: Իսկ հիմա ըստ էության. կա Արամ Հարությունյան անունով մի կուսակցական գործիչ, ով 98-ից այս կողմ դրել է իր թեկնածությունը հերթական նախագահակական ընտրություններին, և հավաքելով մի քանի հազար ձայն, պատրաստվել հաջորդին:

«Պատրաստվել»-ը հենց բառիս բուն իմաստով՝ ամեն մի ընտրությունից առաջ «չգիտես որտեղից» փող էր ճարվում, որեսզի վերանորոգվեր նրա կուսակցության գրասենյակը և դանդաղորեն մեծանար անընդհատ փոխվող ավտոմեքենայի արժեքը՝ սովետական «ԳԱԶ-24», հետո «31», հետո էժանագին մերսեդես, բայց «31»-ից ավելի թանկ: Եթե ասեմ, որ այդ գործիչը Ռոբերտի «անձնավորությունն» էր՝ սխալված չեմ լինի, որովհետև այդքան տարի «մրցակից» լինելով նրան՝ երբեք ընդդիմություն չդարձավ, իսկ Սերժին ինքը « ընդդիմություն » է:

Ուրեմն այդ Արամը մի երկու օր առաջ պահանջել է քննություն անցկացնել այս տարվա փետրվարյան իրադարձությունների առնչությամբ՝ խոսքը ԲՀԿ-ին խեղճացնելու մասին է: Բնականաբար, Ծառուկյանն այնքան խելացի է, որ չի փորձի 2-րդ անգամ մտնել նույն գետը: Եվ այդ դեպքում Արամին ինչի՞ն է պետք այդ քննությունը, ի՞նչ կտա անձամբ նրան և նրա կուսակցությանը. իհարկե՝ ոչինչ, բայց շատ մեծ բան կտա խառնաշփոթը, եթե այն ծագի, հենց Ռոբերտ Քոչարյանին. դե արի ու այդ մարդուն մի «հարգի»…: Նման կարծիքի է օգտատեր Վախթանգ Սիրադեղյանը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ