25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ավարտին հասավ երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը»

«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն ու «ԵՍ» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարյանը ամուսնալուծվել են: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արման Մուշեղյանը:

«ԱրմԱնիի վերջը:

Ահա և ավարտին հասավ հեռուստաէկրաններից ու ֆոտոնկարներից այդքան երջանիկ և գեղեցիկ երևացող ընտանիքի համատեղ կյանքը: Շատերը զարմացան, երբ իմացան դրա մասին: Դա նրանից էր, որ իրականությունը այնպիսինը չէր, ինչ տեսնում էին մարդիկ: Ինչպես ուրիշները՝ մենք էլ ունեինք մեր խնդիրները:Եթե ինձ հարցնեն՝ արդյո՞ք իմ մեղավորության բաժինը չկա դրանում: Ես կասեմ, որ իմ կարծիքով դա հիմնականում իմ մեղավորությունն էր:

Ես չկարողացա Անիի համար դառնալ այն ամուսինը, ինչպիսինն որ ուզում էի լինել:
Բազմաթիվ փորձությունների միջով եմ անցնել կյանքում, սկսած երկու ամսեկան հասակից և ամեն անգամ ստացվել է խուսափել մահից: Իսկ երբ հանդիպեցի Անիին, կարծեցի, որ ճակատագիրը սկսել է ժպտալ ինձ: Սակայն շտապեցի: Ճակատագիրը նոր փորձություն էր պատրաստել ինձ՝ քաղցկեղի տեսքով:

Մի պահ հուսալքվել էի: Ես ինքս ինձ ասում էի՝ ինչո՞ւ է ճակատագիրը այսքան դաժան իմ հանդեպ: Արդեն հաշտվել էի վաղաժամ մահվան հետ: Նույնիսկ փորձում էի պատկերացնում էի պատկերացնել, թե ինչպես է անցնելու իմ թաղումը: Սակայն իմ փոքրիկ ընտանիքը, իմ որդին նորից ինձ ուժ տվեցին: Ես հասկացա, որ ուզում եմ լինել Դավիթի հարսանիքին և ես ուզում եմ տեսնել նրա երեխաներին:

Դրա համար էլ որոշում կայացրեցինք ընտանիքով գալ Գերմանիա: Եվ ստացվեց ի՞նչ: Ես եկա Գերմանիա, որ կյանքս փրկեմ հանուն իմ ընտանիքի, իսկ արդյունքում կորցրեցի ընտանիքս:

Միգուցե և մեր համատեղ կյանքը այսքան շուտ չավարտվեր, եթե մենք առանձին ապրեինք:
Սակայն էլ ոչինչ փոխել հնարավոր չէ: Սերս ինձ ստիպում է, որ թույլ տամ նրան հեռանալ:
Ինձ հիմա ուժ է պետք, որ հանուն Դավիթի հաղթահարեմ ճակատագրի հերթական փորձությունը, քանի որ ապրելու այլ իմաստ չեմ տեսնում:

Խնդրում եմ չմեղադրել Անիին: Վստահ եմ, որ նրան մեղադրողները կամ մեր բաժանությունից ուրախացողները չէին կարողանալու նրա կյանքով ապրել: Ես շնորհակալ եմ Անիին, որ ինձ Դավիթի պես որդի պարգևեց: Իմ նպատակը հիմա՝ լինել Դավիթին լավ հայր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ