03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երևան 2015. Քննարկվում է երևանյան կոմյունիկեն

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և  ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Ելույթ ունեցողները հիմնականում բարձր են գնահատել կատարված աշխատանքը՝  նշելով, որ կոմյունիկեի նախագծի նախնական տարբերակը, որը ներկայացվել է պատվիրակներին, կատարաված  է պրոֆեսիանալ թիմի կողմից և բովանդակային առումով հիմնականում ընդունելի է ԵԿԲՏ բոլոր երկրների համար:  Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք հաշվի առնելով՝ կոմյունիկեի վերջնական տեքստը հաստատման կներկայցվի եզրափակիչ նիստում:

 Միաժամանակ ԵԿԲՏ  երկրների ներկայացուցիչների մասնակցությոմբ զուգահեռ նիստեր են ընթանում “Բարձրագույն կրթության զարգացման ընդհանուր միտումները. կառուցվածքային բարեփոխումներ և շարժունություն”, “Էրազմուս+ ծրագիր (2014-2020). Միջազգային ուղղվածություն-աջակցություն արդիականացմանը և միջազգայնացմանը”,  “Որակի ապահովման միջազգայնացում, ապագայի մարտահրավերները և առաջնահերթությունները”  և “Արտաքին որակի ապահովման ճանաչումը սահմանկից երկներում – “Միջազգային որակի ապահովման գործառույթի ճանաչումը ԵԲԿՏ-ում” (RIQAA) ծրագրի արդյունքները” թեմաներով:   

Նախատեսված են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ