11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 15, 2015

Սուրիկ Խաչատրյանի ուղերձը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ընտանիքի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. «Սիրելի’ սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ այնպիսի նվիրական տոնի առիթով, ինչպիսին ընտանիքի օրն է: Ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Այն մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է, որի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ազգի բարեկեցությունը: Ընտանիքը Սյունյաց աշխարհում […]

«Հայ ընտանիքն այսօր» խորագրով հանդիպում՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը «Հայ ընտանիքն այսօր» խորագրով վերլուծություն-սեմինարի էր հրավիրել Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական, հանրակրթության ոլորտների բաժինների աշխատակիցներին, հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ոստիկանության […]

Սպասել խաչվելուն

Ամբողջ հարցը նրանում է, որ այդպես էլ հստակ գաղափարական տարանջատումներ չեն մտնում հայության քաղաքական կյանքում. ծայրահեղ կոսմոպոլիտը որակվում է հայրենանվեր, ազգանվեր գործիչ ինչ է, թե ընդգծված հակաիշխանական է, մինչդեռ տվյալ մարդու էությանը զզվելի են «ազգ», «հայրենիք», «պատմություն» տերմինները անգամ: Ու հետո զարմանում են, թե ինչու այդ «ազգանվեր» գործիչը ապազգային կոչով, կամ գործով հանդես եկավ: մինչդեռ […]

Վթարային հորերի լուծարման աշխատանքներն ավարտվել են

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքներիշրջանակում  2014 թ. նոյեմբերին  սկսելէր ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ մոտ 500 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքները: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը […]

Առիթ չի լինում, չենք հանդիպում. Հարությունյանն՝ իր ու Ծառուկյանի հարաբերություններից

«Գագիկ Ծառուկյանի փեսան շատ լավ անձնավորություն է, որպես քաղաքապետ՝ արեք ես այդ հարցին չպատասխանեմ, թողնում եմ այդ հարցը Աբովյանի բնակիչներին»,-այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի նախկին քաղաքապետ, Կոտայքի ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանի գործունեությունը: Նա նշեց, որ բոլոր քաղաքապետրեն էլ ունեցել են իրենց բացթողումներն ու պլյուսները: «Ես […]

Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Լեհաստանի Սեյմում

Մայիսի 13-ին Լեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միրոն Սիչը: Վերջինս, անդրադառնալով դեռևս 2005թ. ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին, միաժամանակ նշեց, որ 2015թ. լրանում […]

«Ֆոլքսվագեն»-ը հետընթաց երթևեկելիս հարվածել է 44-ամյա տղամարդու

Մայիսի 14-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում` շուկայի հարակից տարածքում, հետընթաց երթևեկելու ժամանակ հարվածել է 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտինմաններկայացուցչական լսարանի՝ Բոլոնիայի անդամ երկրների բարձրագույն կրթության նախարարների, պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը երևանյան ֆորումին: Բոլոնիայի գործընթացի […]

Ամերիկացի դիվանագետը հոդված էտպագրել Հայոց ցեղասպանության մասին

Ստյուարտ Ջ.Դ. Շվարցենշտեյնը ավելի քան 30 տարի աշխատել է արտաքին հարաբերությունների ոլորտում պաշտպանության և պետական դեպարտամենտներում` զբաղեցնելով տարաբնույթ պաշտոններ՝ դիվանագետ, վերլուծաբան, բանակցող խորհրդական և պլանավորող: Նա նաև աշխատել է մի քանի ուղեղային կենտրոններում, ներառյալ Վաշինգտոնում տեղակայված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Իսկ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (1992-1996),նա հսկայական աշխատանք է կատարել Իրաքի հիմնախնդրի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի