17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առիթ չի լինում, չենք հանդիպում. Հարությունյանն՝ իր ու Ծառուկյանի հարաբերություններից

«Գագիկ Ծառուկյանի փեսան շատ լավ անձնավորություն է, որպես քաղաքապետ՝ արեք ես այդ հարցին չպատասխանեմ, թողնում եմ այդ հարցը Աբովյանի բնակիչներին»,-այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատի նախկին քաղաքապետ, Կոտայքի ներկայիս մարզպետ Կարապետ Գուլոյանի գործունեությունը:

Նա նշեց, որ բոլոր քաղաքապետրեն էլ ունեցել են իրենց բացթողումներն ու պլյուսները: «Ես չեմ գալիս քննադատելու, ընդամենը ուզում եմ գամ աշխատելու»,-նկատեց նա: Հարցին, թե ինչպիսին են ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի ու իր հարաբերությունները, նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի և իմ միջև ոչ մի հակասություն չկա, ամեն մարդ ունի իր գաղափարները, իր տեսակետները, Գագիկ Ծառուկյանն ունի իրենը, ես՝ իմը, կյանքում հաճախ լինում է՝ մարդիկ գաղափարներով բաժանվում են»: Հարցին, թե շփում ունեն, նա պատասխանեց. «Եթե տեսնենք, ի՞նչի չէ, բայց առիթ չի լինում, չենք հանդիպում:

Ես չեմ պայքարում Ծառուկյանի հսկա հարստության դեմ, չեմ պայքարում Ծառուկյանի դեմ: Հիմա էլ, որ հանդիպենք, կտեսնեք, որ շատ բարիդրացիական հարաբերություններ են, ես թշնամիներ չունեմ»:

Արթուր Հարությունյանի համար ցանկալի կլիներ, որ ՀՀԿ-ի ու Ծառուկյանի հարաբերությունները հարաբերությունները հարազատական միշտ լինեն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ