19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկում Լեհաստանի Սեյմում

Մայիսի 13-ին Լեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում` նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լեհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միրոն Սիչը: Վերջինս, անդրադառնալով դեռևս 2005թ. ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին, միաժամանակ նշեց, որ 2015թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի շրջանակներում չափազանց կարևոր է Լեհաստանի Սեյմի պատգամավորների իրազեկումը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այնուհետև «Հայերի ցեղասպանությունը 1915-1916թթ. (Մեծ Եղեռն) և դրա նշանակությունը հայ ժողովրդի համար» թեմայով ծավալուն ելույթով հանդես եկավ Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Լեհ Նիյակովսկին, ով մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության նախապատմությունը` դրա պատմական և գիտական հիմնավորումներով և հետևանքներով:

Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց Լեհաստանի Սեյմին` դեռևս 10 տարի առաջ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման, ինչպես նաև Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովին` նման քննարկում կազմակերպելու համար: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությանը` այն համարելով համամարդկային խնդիր` հետագա ցեղասպանությունների և նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման համատեքստում:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, բանաստեղծ Բոգդան Կասպարովիչը, Կրակովի հայկական ընկերակցության նախագահ Մաչեյ Յանեկը, Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի նախագահ Յան Աբգարովիչը, ԼԵհաստանի Սեյմի Ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալներ Դանուտա Պետաշևսկան և Եվգենյուշ Չեկվինը, Լեհաստանի Սեյմի պատգամավորներ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ