27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամերիկացի դիվանագետը հոդված էտպագրել Հայոց ցեղասպանության մասին

Ստյուարտ Ջ.Դ. Շվարցենշտեյնը ավելի քան 30 տարի աշխատել է արտաքին հարաբերությունների ոլորտում պաշտպանության և պետական դեպարտամենտներում` զբաղեցնելով տարաբնույթ պաշտոններ՝ դիվանագետ, վերլուծաբան, բանակցող խորհրդական և պլանավորող: Նա նաև աշխատել է մի քանի ուղեղային կենտրոններում, ներառյալ Վաշինգտոնում տեղակայված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Իսկ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (1992-1996),նա հսկայական աշխատանք է կատարել Իրաքի հիմնախնդրի հետ կապված, մասնավորապես կենտրոնանալով Սադամ Հուսեյնի և նրա վարչակարգի կողմից մարդու իրավունքների ոտնահարման հարցերի վրա: 2004թ. Բաղդադում նա աշխատել է Կոալիցիոն ժամանակավորվարչակազմում որպես Գիտության և տեխնոլոգիաների նախարարի և Իրաքի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի խորհրդական:

Ստորև ներակայացնում ենք նահանգի Նոր Լոնդոնում տպվող <<Jewish Leader>> (Կոննեկտիկուտ) ամսագրում տպագրված նրա հոդվածը:

Ինչպես շատ ընթերցողներ անկասկած գիտեն, ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես կիրառում եմ այս տերմինը գիտակցաբար: Բացառությամբ թուրքական կառավարության հետ կապված մի փրինսթոնյան պատմաբանի՝ ես չեմ ճանաչում օսմանյան ժամանակաշրջանի կամ ցեղասպանության հարցերով զբաղվող որևէ լուրջ գիտնականի, ով կարծում է, որ 1915-1916թթ. 1.5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն չէր: Դժբախտաբար, Թուրքիայի կառավարությունը շարունակում է հրաժարվել ընդունելու, որՄեծ եղեռնը ցեղասպանություն էր:

Բազմաթիվ կառավարություններ և օրենսդիր մարմիններ կատարել են դա, բայց ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ, չնայած որ Նախագահ Օբաման իր սենատոր եղած ժամանակ արել է դա, ինչպես անգամ նախագահ Ռեյգանը: Հռոմի Պապը ևս բոլորովին վերջերս հայտարարեց, որ հայերի սպանությունը ցեղասպանություն էր, որից հետո թուրքական կառավարությունը հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: Իսրայելի կառավարությունը, ինչպես ԱՄՆ կառավարությունը, պաշտոնապես չի ճանաչել սպանությունները որպես ցեղասպանություն Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մտավախությամբ՝ չնայած շատ իսրայելցիներ (ներառյալ՝ Երուսաղեմ փոստի խմբագիրները) օգտագործում են ցեղասպանություն տերմինը: Հրեաների համար առկա է մի լրացուցիչ հանգամանք. ոմանք հավատում են, որ համատարած անտարբերությունը այդ խոշոր ողբերգության հանդեպ ոգեշնչել է Հիտլերին և նացիստներին հրեաների ցեղասպանությունն իրականացնելիս: <<Ով է հիշում է հայերին>>,-ասել է հիտլերը:

Ի հակադրություն Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիբ Էրդողանի և թուրքական կառավարության ժխտողականության, (ինչ որ մեկը կարող է դա համարել հիմարություն),  գերմանացիները ոչ միայն ընդունել են Հոլոքոստի մեղքը, ավելին՝ Գերմանիայի նախագահներից Ռիխարդ Վայցզեքերը, ով մահացավ անցյալ տարի հունվարին, այս հարցում միանշանակ էր, շահագրգիռ և անկեղծ: Որոշ ընթերցողներ կարող են հիշել 1987թ. մայիսի 8-ին Բունթեսթագում նրա ելույթը Բիթբուրքգի գերեզմանատուն Ռեյգանի անզգույշ այցելությունից հետո:

Երկրորդ աշխարհամարտի ավարտի 40 ամյակին նվիրված  իր ելույթում ֆոն Վայցզեքերը ընդգծել է <<Ամենից առաջ սա օր է հիշելու մարդկանց կրած զրկանքները և մենք ոգեկոչում ենք, մասնավորապես, վեց միլիոն հրեաներին, ովքեր սպանվել էին գերմանական համակենտրոնացման ճամբարներում: Հրեաները հիշում են և միշտ են հիշելու: Որպես մարդ արարածներ մենք հաշտություն ենք ցանկանում: Բնականաբար սրա համար մենք պարտավոր ենք հասկանալ որ չի կարող լինել հաշտություն առանց հիշողության>>: Ռիխարդ ֆոն Վայցզեքերի ոչ երկիմաստ ելույթը չպետք է մոռացվի և դա պետք է հանգեցնի նրան, որ թուրքական կառավարությունը սովորիգերմանացիներից, ովքեր,խորը վշտով ճանաչելով վեց միլիոն հրեաների ցեղասպանության համար պատասխանատվությունը,դարձրեցին հաշտությունը հնարավոր:

Ս.Ջ.Դ. Շվարցենշտեյն

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ