24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Նիկոլը կռվում է իրական դեմոկրատիայի դեմ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը կռվում է իրական դեմոկրատիայի դեմ, այսինքն՝ նիկոլը կռվում է դեմոսի դեմ, այսինքն՝ կռվում է ժողովրդի դեմ։
Նրա բոլոր քայլերը հակաժողովրդական են, վաղուց վերահսկողությունից դուրս։
Ըստ ամենայնի,  միջազգային դեմոկրատական ինստիտուտները ինչ-որ փորձաքննություն են անում էս պահին, մեր երկրի, մեր ժողովրդի հաշվին։  Դիտում են, թե որքան կարող  է ձգվել նիկոլի կռիվը  ժողովրդավարության դեմ, զննում են, թե որքան կարող է համբերել հայ ժողովուրդը, ապշահար նայում են, թե որքան անհատակ է հայի համբերության բաժակը։
Իրենց կաբինետներում կրուասան եւ կապուչինո վայելելով   հերթական «գիտական»  հոդվածն են գրում՝ «Ինչպես բռի եւ չար ուժով պայքարել  ժողովրդի դեմ»։ Կամ, մեկ այլ վերնագիր․«Ինչպես անկիրթի ձեռամբ ոչնչացնել եւ զրոյացնել  մարդկության ստեղծած դարավոր դեմոկրատիան»։
Հիմա,  էս ա, ուզում եք, ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք։
Կասեր մեր հարեւան Գագոն։
Ոմանք հույս ունեն, որ մեկ այլ կաբինետ եւս կա եւ  այս հակադեմոկրատական փորձաքննության հակաթույնը եւս մտածված է  եւ այն շուտով կհրամցվի մեր ժողովրդին։
Ինքս այդպիսի սին հույսեր չունեմ։
Մեզ ոչ ոք ոչինչ չի հրամցնելու։
Իմը՝ սրանց դեմ աննահանջ կռիվն է, պայքարը ոչ թե մինչեւ վերջ, այլ՝ մինչեւ հաղթանակ։  Եւ, գրողը տանի, ախր այդ պայքարի սահմանադրական ճանապահը կա, սեւով սպիտակի վրա գրված է վաղուց՝ անվստահություն այս կառավարիչներին, իմպիչմենտ, գրողը տանի։
Պետք չի նոր հեծանիվ հորինել, պետք  է զուտ  գնալ  դեպի սրա իրականացում եւ, հավատացեք, մարդիկ ոտքի կկանգնեն, երբ կտեսնեն, որ կա ազնիվ, անկեղծ, տղամարդկային, ազգային, մարդկային պատվախնդրություն։
Էս ա, ուզում եք ՝ուզեք, չեք ուզում՝ պարտավոր եք ուզել․․․»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ