06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Փաշինյանի իշխանությունը չի կարողացել մարսել սեփական պարտությունը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստ է, որ այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր թեկնածուներն են հաղթել, Փաշինյանի իշխանությունը չի կարողացել մարսել սեփական պարտությունը։ Նման պարագաներում  իշխանականների կողմից շատ արագ ժամանակամիջոցում կիրառվել են տարբեր ճնշման ու շանտաժի մեթոդներ՝ ընդդիմադիր ղեկավարներին ենթարկեցնելու կամ քաղաքականապես չեզոքացնելու նպատակով։
Իսկ այն գործիչները, ինչպիսիք են Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ համայնքապետեր, դարձել են քաղաքական հետապնդման զոհ՝ ապօրինի քրեական գործերով բանտարկվելով: Հաշվարկն էլ այն է, որ ժողովրդի կողմից սիրված ու ընտրված այդ գործիչների հեղինակությունն ու քաղաքական կապիտալը պետք է մաշվի տարիների ընթացքում:
Նույն տրամաբանությամբ է կառուցվում նաև Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված երեկվա խայտառակ վճիռը, որն ուղղակի իրավական այլանդակություն է:
Սրանց  իրական նպատակը ի սկզբանե մեկն է եղել՝  ցանկացած գնով պահել իշխանությունը և աստիճանաբար ձևավորել միանձնյա կառավարման համակարգ։ Այսօր այն կա, բարի գալուստ բռնատիրական Հայաստան…»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ