03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրիկ Խաչատրյանի ուղերձը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ընտանիքի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.

«Սիրելի’ սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ այնպիսի նվիրական տոնի առիթով, ինչպիսին ընտանիքի օրն է:

Ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Այն մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է, որի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ազգի բարեկեցությունը: Ընտանիքը Սյունյաց աշխարհում մշտապես եղել է ողջ համայնքի ուշադրության կենտրոնում, նրա բազմանդամությամբ և բարօրությամբ է կերտվել երկրի հզորությունն ու անվտանգությունը:

Ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա: Սյունիքում հաճախ են ընտանիքի փոխարեն օգտագործում օջախ բառը, որը ջերմության, լույսի, առատության խորհրդանիշ է:

Սյունեցու հպարտ կեցվածքն ու հերոսական կենսագրությունը կերտվել է սյունյաց ընտանիքի ամրության շնորհիվ: Հարափոփոխ այս աշխարհում մենք` սյունեցիներս, շարունակում ենք պահպանել ազգային ընտանեկան արժեքները: Դարերի փորձությունները, ժամանակների ազդեցություններն անգամ չկարողացան ստվերել մեր ընտանիքների ազգային նկարագիրը: Դրանք հարատև են ներքին փոխըմբռնմամբ և փոխզիջմամբ, հարգանքով ու հասկացողությամբ:

Ընտանիքների ամրությունն այն գրավականն է, որով զարգանում և շարունակում է կայուն մնալ մեր պետությունը: Թող ձեր օջախներում թևածեն սերը, ընտանեկան անդորրն ու համերաշխությունը: Մաղթում եմ ձեզ յոթ որդով սեղան նստել, ապրել առողջ»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ