Վթարային հորերի լուծարման աշխատանքներն ավարտվել են
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքներիշրջանակում 2014 թ. նոյեմբերին սկսելէր ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ մոտ 500 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքները: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում էր 16 մլն մ³:
100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, երկրորդ փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվելեն լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները: Այն թույլ էրտվել հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել էր: Այսօրավարտվել են լուծարման աշխատանքները: Հորի ամբողջ խորությամբ իրականացվել են խճալցման և կավալցման աշխատանքներ, որին հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: