03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդկային կապիտալի ինդեքս. որտեղ է Հայաստանը

Համաշխարհային տնտեսական ֆորումը (WEF) հրապարակել է մարդկային կապիտալի ինդեքս վերնագրով զեկույց: Հրապարակված զեկույցում ներկայացված են 124 երկրների մարդային ռեսուրսների բնութագիրը, տարիքային կազմը, կրթվածության աստիճանը, հմտությունների մակարդակը և այլն:

Վարկանիշային համակարգում Հայաստանը 72.5 միավորով զբաղեցնում է 43-րդ տեղը 124 երկրների շարքում: Տարածաշրջանային երկրները վարկանիշում զբաղեցնում են հետևյալ դիրքերը` Ռուսաստանը 77.5 միավորով`26-րդ տեղը, Ադրբեջանը 67.5 միավորով` 63-րդ տեղը, Թուրքիան 67 միավորով` 68-րդ տեղը և Իրանը 63.2 միավորով` 80-րդ տեղը:

Վարկանշավորման հանգուցային ինդիկատորներնի մասով ՀՀ արձանագրել է հետևյալ ցուցանիշները` ընդհանուր բնակչություն – 2.99 մլն. մարդ, աշխատանքային տարիքի բնակիչների քանակը – 2.07 մլն. մարդ, բարձրագույն կրթություն ունեցող բնակիչների քանակը – 984 հազ. մարդ, տարիքային կախվածության գործակիցը – 15.3% (64 տարեկանից բարձր բնակիչների թիվը հարաբերած աշխատանքային տարիքի (15-64) բնակիչների թվին), երեխաներից կախվածության գործակիցը – 29.8% (15 տարեկանից բարձր բնակիչների թիվը հարաբերած աշխատանքային տարիքի բնակիչների թվին), բնակչության միջին տարիքը – 32 տարեկան, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ հաշվի առած գնողունակությունը – 7365 դոլար, աշխատանքային ռեսուրսների մասնակցության մակարդակը – 63.4% (աշխատանքային տարիքի բնակիչների  թիվը, ովքեր զբաղված են կամ աշխատանք են փնտրում հարաբերած աշխատանքային տարիքի բնակիչների թվի վրա), զբաղվածության գործակիցը – 53.2%, գործազրկության մակարդակը – 16.2%:

Բացի հանգուցային ինդիկատորներից զեկույցում տեղ են գտել գործարար ընկալման, ուսանողների կրթության ուղղությունների, բնակչության տարբեր տարիքային խմբերի` կրթվածության աստիճանի, տնտեսական ներգրավվածության, կրթության որակի, հմտությունների և այլ ցուցանիշների վերաբերյալ: Զեկույցում տեղ են գտել նաև լրացուցիչ ինդիկատորներ կապված նորարարության էկոսիստեմի զարգացվածության, անապահովվածության մակարդակի և հանրային ներդրումների հետ:

Մարդկային կապիտալը շատ կարևոր գործոն է տնտեսության զարգացման, նորարարության խթանման, ներդրումների ներգրավման համար և այս տեսակետից շատ կարևոր է դրա մասին տեղեկատվության հասանելիությունը, որը ապահովվում է նմանատիպ հրապարակումների շնորհիվ: Մարդկային կապիտալը ներդրումների ներգրավման տեսակետից ՀՀ հիմնական առավելությունն է, մասնավորապես ինովացիոն ոլորտի համար, և այս տեսակետից շատ կարևոր է դառնում մարդկային կապիտալի ուղղորդումը դեպի երկրի մրցակցային ոլորտներ, որոնք ՀՀ համար տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ոլորտներ են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ