03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի (Վայոց ձոր մարզ, ք.Եղեգնաձոր) արտադրական գործընթացը:

Նրան պատկանող արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում՝ արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն»-ի փորձաքննության համաձայն՝ Ա/Ձ Գեղամ Մխիթարյանի կողմից արտադրված «Թան-0.5լ» արտադրատեսակը ՄԱՖԱՄ ցուցանիշով չի համապատասխանել«Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Ստուգման ընթացքում հայտնաբերվել է նաև սանիտարահիգիենիկ պահանջների խախտում. չեն ձեռնարկվել վնասատուների դեմ պայքարելու համապատասխան միջոցներ:

Ձեռնարկատերին հանձնարարվել է մինչ հունիսի 1-ը վերացնել խախտումները՝ միջոցներ ձեռնարկել կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, ախտահանել արտադրական սարքավորումները, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ