11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2015

Մեկնել են

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված ՀՀ զինված ուժերի` մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված ստորաբաժանումը մայիսի 14-ի առավոտյան համապատասխան հանդերձանքով ու սպառազինությամբ ՀՀ ԶՈւ-երին պատկանող ինքնաթիռով մեկնել է օպերատիվ ծավալման նախանշված շրջան:    

Նեուժելի պարզ չե՞մ խոսում, չկա տենց բան. Ռոբերտ Նազարյանն՝ էլեկտրաէներգիայի թանկացումից /վիդեո/

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որը առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար իրենց դիմած հայտերի մասին: Նա նշեց, որ սակագնի փոփոխության համար այլ պատճառներ կան՝ սակավաջրությունը, էներգետիկ բալանսի […]

Աշոտյան-ԵՄ հանձնակատար` երկկողմ հանդիպում

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անձամբ հանձնակատարին  աջակցության համար` գագաթաժողովի կազմակերպչական, ֆինանսական և մեթոդաբանական […]

Ընդդիմությունը կխոսի

«Մենք բոլոր աառանձին-առանձին վերցրած ՀՀ քաղաքացիներ ենք: Էլեկտրոէներգիայի թանկացումը բոլորիս խնդիրն է: Առաջիկա քառօրյաում ընդդիմությունը հաստատ կխոսի ու կարտահայտի իր դիրքորոշումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի հարցին, թե այս էլեկտրաէներգիայի թանկացումը արդյոք լուրջ պատճառ չէ, որ ընդդիմությունը քայլեր անի և փորձի` պահանջի բանաձևում, մոբիլիզացնել ժողովրդին ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: […]

Պապիկը նույնիսկ պայքարել է…մանրամասներ Ավետիսյանների գործից

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների գործով փորձագետի եզրակացությունը 143 էջից է բաղկացած: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասացին իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբանները: «Կրակող անձը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, և պարկուճներն առկա են նաև պատի մեջ: Ննջասենյակ մտնող դռան արանքում նույնպես կրակոցներ են եղել: Ըստ փորձագետի եզրակացության, արձանագրվել են սվինային վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների […]

Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով: Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է     […]

Լավագույնները հայտնի են /ֆոտո/

Մայիսի 9-ին Կալիֆորնիայի Փալմ Սփրինգս քաղաքի Agua Caliente հյուրանոցի The Show հեղինակավոր դահլիճում տեղի ունեցավ World Armenian Entertainment Award ամենամյա երկրորդ մրցանակաբաշխությունը: Global Arts ընկերության և USArmenia հեռուստաալիքի կազմակերպած միջոցառման հյուրերի և մասնակիցների շարքում Հայաստանը և Սփյուռքը ներկայացնող մի շարք արվեստագետներ, շոու-բիզնեսյան ներկայացուցիչներ և արտիստներ էին` Հարութ Փամբուկչյան, Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Գև Օրկյան, Աշոտ […]

Ցեղասպանություն չասելու համար Օբաման Թուրքիայից արդեն զիջումներ է ստանում

Օբամայի կողմից ցեղասպանություն եզրույթի չօգտագործման պատճառներից մեկը ամերիկյան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար կանաչ լույս վառելն էր, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի` նման տեսակետ է հայտնել ամերիկյան «Financial Times» թերթը: «Ո՞ր միտումը կգերիշխի ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, վեճե՞րը, թե՞ առավել սերտ համագործակցությունը: Անկարան փորձում է հարթեցնել կուլիսներում առկա հակասությունները»,- գրում է թերթը և ավելացնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի