15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նեուժելի պարզ չե՞մ խոսում, չկա տենց բան. Ռոբերտ Նազարյանն՝ էլեկտրաէներգիայի թանկացումից /վիդեո/

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որը առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար իրենց դիմած հայտերի մասին: Նա նշեց, որ սակագնի փոփոխության համար այլ պատճառներ կան՝ սակավաջրությունը, էներգետիկ բալանսի չհամապատասխանությունը, ԱԷԿ-ի աշխատանքը, բնակլիմայական պայմանները:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ օտարերկրյա ընկերությունը սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով վատ է աշխատում, և արդյունքում տուժում է քաղաքացին, Նազարյանն արձագանքեց. «Ճիշտ չեք ասւոմ, չկա տենց բան: Մենք իրենց վատ մեննեջմենթի արդյունքում, որևէ մեկը՝ ոչ իշխանությունները, ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստ չէ փոխհատուցելու, ոչ էլ շահույթ ապահովելու իրենց համար»:

Հարցին, թե ինչու չի սնանկացվում ընկերությունը, նա նշեց, որ դա իրավաբանական գործընթաց է: Երբ կրկին հարց հնչեց, որ քաղաքացին պետք է մարի այդ ընկերության պարտքը, Նազարյանն ասաց. «Ես նորից եմ կրկնում, նեուժելի պարզ չեմ խոսո՞ւմ, չկա տենց բան: Սակագինը, թվարկեցի, երեք հիմնական պատճառներից է գալիս»:

Նա նշեց, որ այսօրվա հայտերը իր կառույցի համար հիմք չեն, որ թանկացում լինի, մասնագիտական քննարկում կլինի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ