Երեւանում արդեն 48 վերելակ բացասական եզրակացություն է ստացել

Հայաստանի տարածքում 123 ատրակցիոն է գործում, որոնցից 82-ը` Երեւանում: Ատրակցիոնների մեծ մասը այժմ գտնվում է փորձաքննության ընթացքի մեջ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏԿԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ատրակցիոնները տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական փորձաքննության: «Եթե արդյունքը բացասական է, ատրակցիոնի […]