12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Նիկոսիայում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության եւ բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում […]

Վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 3-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1994 թ. ծնված Լիլիթ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Հայաստանը կարող է օգտվել պատմական այս իրադարձությունից

Իրանի և վեց գերտերությունների միջև ութ օր տևած բանակցություններից հետո կողմերը կարողացել են համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի ապագայի շուրջ։ Համաձայնության վերաբերյալ վերջնական փաստաթուղթը կներկայացվի հունիսի 30-ին։ Առանց վարանելու` տեղի ունեցածը կարելի է պատմական իրադարձություն համարել, որն ազդելու է համաշխարհային ու տարածաշրջանային գործընթացների վրա: Հայաստանն, անշուշտ, կարող է օգտվել տեղի ունեցածից ու մեծացնել մանևրելու հնարավորությունը, […]

Տարօրինակ ֆոբիա. դեռահասը սարսափում է մեծանալուց

14-ամյա մեքսիկացի դեռահասի դեպքը ապշեցրել է բժիշկներին: Դեռահասը հզորագույն ֆոբիա ունի, նա վախենում է մեծանալ եւ ամեն կերպ փորձում է թաքցնել տարիքային փոփոխությունները: Տղան գրեթե ոչինչ չի ուտում, որ չմեծանա, հայտնում է Live Scientist-ը: Տղայի ֆոբիան ի հայտ է եկել 11 տարեկանում: Այդ ժամանակ նա իմացել է, որ սնունդի մեջ առկա վիտամինները նպաստում են հասակի […]

Նախարարն արձագանքում է պատգամավորին

«Լրատվության առանձին միջոցներ և լրագրողներ անցած օրը փորձում էին մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի քննարկման ընթացքում պատգամավորի կողմից կառավարության եզրակացության վերաբերյալ հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ:  Հարցադրումներն անպատասխան չթողնելու և մեր դիրքորոշումը պարզաբանելու նպատակով անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը. ՀՀ կառավարության իրավական եզրակացությունները որևէ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ […]

Նպատակը մեկն է. անվտանգ Հայաստան բոլորիս համար

2005 թվականից ի վեր` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու  միջազգային օր: Աշխարհի բազմաթիվ երկրներում ականային վտանգը սպառնում է խաղաղ բնակչության և առաջին հերթին` երեխաների կյանքին, հաճախ դառնում է հաշմանդամության պատճառ: Ականապատ տարածքները պիտանի չեն ոչ գյուղատնտեսության, ոչ անասնապահության, ոչ հանքարդյունահանման և ոչ էլ տուրիզմի […]

Հրդեհ է բռնկվել

Ապրիլի 4-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքիբնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ Օխ-ն և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.23-ին մարվել՝ 07.56-ին: Բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել են պահարանը և սառնարանը, մասնակի՝ լվացքի մեքենան, գազօջախը և սպասք լվացող մեքենան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի