25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարօրինակ ֆոբիա. դեռահասը սարսափում է մեծանալուց

14-ամյա մեքսիկացի դեռահասի դեպքը ապշեցրել է բժիշկներին: Դեռահասը հզորագույն ֆոբիա ունի, նա վախենում է մեծանալ եւ ամեն կերպ փորձում է թաքցնել տարիքային փոփոխությունները: Տղան գրեթե ոչինչ չի ուտում, որ չմեծանա, հայտնում է Live Scientist-ը:

Տղայի ֆոբիան ի հայտ է եկել 11 տարեկանում: Այդ ժամանակ նա իմացել է, որ սնունդի մեջ առկա վիտամինները նպաստում են հասակի աճին, այդ պատճառով էլ սկսել է շատ քիչ ուտել եւ միանգամից նիհարել է 12 կիլոգրամով: Որպեսզի հասակը չերեւա, տղան կռացած է քայլում: Տղան երազում է վիրահատության մասին, որը կօգնի իրեն միշտ մանուկ մնալ, նա համոզված է` եթե մեծանա, հիվանդանալու է եւ մահանա:

Երեխայի մայրը մինչ օրս նրա հետ վարվում է ինչպես փոքր երեխայի` օրորոցայիններ է երգում, նրա փոխարեն հագուստ ընտրում:

Տղային բազմիցս տարել են հոգեբանի մոտ, վերջինը նրա մոտ գերասկոֆոբիա է հայտնաբերել` ծերանալու վախ: Այժմ տղային հոգեբանների մոտ են տանում, սակայն նրան ոչինչ չի օգնում, ֆոբիան չի անցնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ