13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Պահանջելու են ազատ արձակել բերման ենթարկվածներին

Այսօր ժամը 13:00-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը Էրեբունու դատարանի մոտ կազմակերպում է բողոքի ցույց: Շարժման անդամները տեղեկացրին, որ պահանջելու են  անհապաղ ազատ արձակել երեկ բերման ենթարկված  Ժիրայր Սէֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Արամ Հակոբյանին, Հովհաննես Ղազարյանին, Գևորգ Սաֆարյանին։  

«Խայտառակություն է»

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով հարկ եղավ ստեղծել գազի հանձնաժողովը, 20%-ի օրինականության խնդիրն էր, որը խիստ իրավական է: Նա նշեց, որ հանձնաժողովը պարզել է, որ այդ 20%-ի վաճառքը օրինական է եղել ու խնդրեց դա ֆիքսել: Պատգամավորի համար զավեշտալի է, որ գազը սահմանից սպառողին հասնելիս կրկնակի թանկանում է: «Այստեղ տեղին կլիներ, որ […]

Ես լավ հարաբերություններ ունեի Ծառուկյանի հետ. Քոչարյանը դժգոհում է

2rd.am կայքը նոր հարցազրույց է հրապարակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: -Պարոն նախագահ, հանրահայտ է, որ հենց Դուք էիք այն պետական ու քաղաքական գործիչը, ում շնորհիվ 17 տարի առաջ, 1998 թվականին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտավ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգ: Այսօր, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, կցանկանայինք իմանալ ձեր կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի […]

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի: Քննարկվել են տարբեր, այդ թվում՝ […]

Հակառակորդի գնդակից զինվոր է մահացել

Ապրիլի 7-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր […]

Քարդաշյանը, Պուտինն ու Քլունին …

Քիմ Քարդաշյանը, ԱՄՆ հայտնի դեմքերից մեկը, ով նվաճել է ինտերնետը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նվաճել է Ղրիմը,  այս ամիս կլինեն Օսմանյան Թուրքիայում էթնիկ հայերի զանգվածային սպանդի 100-րդ տարելիցին նվիրված հայաստանյան միջոցառումների VIP հյուրերի շարքում, գրում է Interpress.am-ը` Eurasianet-ին հղումով: TV աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ռեփեր ամուսինը՝ Քանյե Ուեսթը և իր հայ-ամերիկյան կլանի […]

Ավագ քննիչը կալանավորվեց կաշառքի մեղադրանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. ապրիլի վերջին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում քննվող քրեական […]

Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ խոսեց տխուր դեպքի մասին: Նա նշեց, որ մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, Կառավարության նախկին ներկայացուցիչ Դավիթ Զադոյանը: Գալուստ Սահակյանը շեշտեց, որ Զադոյանը մեծ ներդրում է ունեցել օրենսդիր և գործադիր իշխանության մեջ և առաջակեց մեկ րոպե լռությամբ հարգել գործընկերոջ հիշատակը: Խորհրդարանը մեկ րոպե հոտնկայս լռությամբ հարգեց Դավիթ Զադոյանի […]

ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի մտահոգությունները չեն փարատվել՝ ի տարբերություն ՀԱԿ-ի

Երեկ Ազգային ժողովի Կրթության և գիտության հանձնաժողովում կայացած քննարկմանը լրամշակվել է Կրթության և հանրակրթության մասին օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Այս մասին այսօր ԱԺ նիստին հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, փաթեթը դեռ երեկ պիտի դրվեր քվեարկության, սակայն պատգամավորներն առաջարկեցին լրացուցիչ քննարկում կազմակերպել, ապա քվեարկել: Փոփոխությամբ առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր:  Այսօր էլ նախքան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի