03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Խայտառակություն է»

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ առաջին խնդիրը, որի պատճառով հարկ եղավ ստեղծել գազի հանձնաժողովը, 20%-ի օրինականության խնդիրն էր, որը խիստ իրավական է: Նա նշեց, որ հանձնաժողովը պարզել է, որ այդ 20%-ի վաճառքը օրինական է եղել ու խնդրեց դա ֆիքսել: Պատգամավորի համար զավեշտալի է, որ գազը սահմանից սպառողին հասնելիս կրկնակի թանկանում է: «Այստեղ տեղին կլիներ, որ հանձնաժողովի գոնե ընդդիմության ներկայացուցիչները նշեին, որ այդտեղ կա ատկատների խնդիր: Դա տրիվիալ հարց է, եթե ՀՀԿ-ականները չեն ուզում ասեն, ապա մենք չենք կարող այդ մասին չխոսել»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ նշեց Քոքոբելյանը:

Հաջորդ խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է գազի կալորիականությանը, որ մինչև հիմա էլ պարզ չէ, թե սպառողների գազի կալորիականությունը որքան է: «Գազային հանձնաժողովը, անկախ հանձնաժողովի անդամների տարբեր կարծիքներից, մի փաստաթուղթ է ներկայացրել, որով հիմնավորում է, որ 20%-ի վաճառքը կատարվել է խիստ օրենքի սահմանում, որևէ փաստ չի բերել, թե ինչն է պատճառը, որ սահմանից մինչև սպառողին հասնելով՝ գազի գինը երկու անգամ թանկանում է, և որևէ բացահայտում կամ հիմնավորում չկա, թե ինչու է նմանատիպ ծախսագրումներ անում այդ հիմնարկը»,-շեշտեց Քոքոբելյանը:

Ըստ նրա՝ հերթական անգամ ԱԺ-ում, ստեղծելով նման կարևորագույն խնդրի հետ կապված հանձնաժողով, որևէ հարցի պատասխան չի տրվում, պարզագույն խնդիրներին էլ լուծում չի տվել: «Ինձ համար հասկանալի կլիներ, որ հանձնաժողովի անդամները խնդրին էլի ժամանակ ու լիազորություններով օժտել, որպեսզի կարողանային այս խնդիրները պարզել: Այս հանձնաժողովը, ժողովրդի լեզվով ասած, ծածկադմփոց արեց: Միայն այդ խնդիրն է լուծել: Կարծում եմ, որ սա խայտառակություն է»,-եզրափակեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ