18 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ցուցահանդես, որ արտահայտում է հայ ժողովրդի մեծ ցավը, վերածնունդն ու պայքարի ոգին

Ապրիլի 17-ին Երևանի Կոմիտասի անվան այգում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) ուսանողական խորհրդի համատեղ ջանքերով կազմակերպվեց ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսին ներկայացված էին ԵԳՊԱ դիզայնի ֆակուլտետի ուսանողների շուրջ 60 աշխատանքներ: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց ներկաներին: «Նման միջոցառումները երիտասարդ ստեղծագործողներին արտահայտվելու, իրենց հույզերը […]

ԵԽ-ի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ Հայոց ցեղասպանության բանաձևի թեմայով

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցի նախաձեռնությամբ տեղի ունեցած Դավութօղլու-Շուլց հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԵԽ-ի ընդունած բանաձևն ու Թուրքիայի հակազդեցությունը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Birgun» լրատվակայքը հայտնում է, որ Շուլցն ըմբռնումով է մոտեցել Թուրքիայի հակազդեցությանը: Կայքը, հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրներին, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Շուլցը շեշտել է, թե ինքը ներկա չի […]

Թևան Պողոսյանը Լևոն Զուրաբյանին հիշեցրեց

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համակարծիք չէ Հայաստանի մասին ԵՄ զեկույցի այն մասին, թե Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով: Այս մասին նա նշեց այսօր «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: «Հայաստանը ոչ մեծ, ոչ էլ սահմանափակ առաջընթաց չի գրանցել, հակառակը, եղել է հետընթաց, դրա վառ վկայությունը […]

Ավտոմեքենան այրվել է. կան տուժածներ

Ապրիլի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Դարբնիկ-Դաշտավան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել-Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:

Ռեալի և Բարսելոնայի վերջին տարիների ամենաարդյունավետ եռյակները

Իսպանական «Marca»-ն ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» վերջին տարիների հարձակման լավագույն եռյակները:   Ամենաարդյունավետն եղել է «արքայական ակումբի» հարձակվող Գոնսալո Իգուաինը, Քարիմ Բենզեման եւ Կրիշտիանու Ռոնալդուն 2011-2012 մրցաշրջանում, երբ նրանք խփել են 118 գոլ:   armsport.am

Հացադուլի դիմած Գևորգ Սաֆարյանին է այցելել նրա փաստաբանը

Ինչպես արդեն հայտնել էինք, Գևորգ Սաֆարյանը երեկվանից հացադուլ էր հայտարարել իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու և իրեն ապօրինաբար անազատության մեջ պահելու համար: Գևորգ Սաֆարյանը երեկ երեկոյան տեղափոխվել է հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց: Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը օրեր առաջ ուներ նաև բժշկի այցելության անհրաժեշտություն, որին համապատասխան պատշաճ արձագանք չէր եղել քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից: […]

Ձերբակալություններով փորձում են փոխել ապրիլի 24-ի խորհուրդը.Աշոտ Մանուչարյան/վիդեո/

«Ձերբակալություններով փորձում են փոխել ապրիլի 24-ի  խորհուրդը: Ժիրայր Սեֆիլյանին և նրա ընկերներին ժամանակին իշխանությունը մեղադրեց, որ նրանք փորձում են փոխել օրվա խորհուրդը: Չնայած Սեֆիլյանը և ընկերները ասացին, որ այդ օրը ոչինչ չեն անելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի դիտարկմամբ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան, բայց դա պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի