27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թևան Պողոսյանը Լևոն Զուրաբյանին հիշեցրեց

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համակարծիք չէ Հայաստանի մասին ԵՄ զեկույցի այն մասին, թե Հայաստանը սահմանափակ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների ու ժողովրդավարության առումով: Այս մասին նա նշեց այսօր «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

«Հայաստանը ոչ մեծ, ոչ էլ սահմանափակ առաջընթաց չի գրանցել, հակառակը, եղել է հետընթաց, դրա վառ վկայությունը բռնությունների այն շղթան է, որը սկսվեց անցյալ տարվա հոկտեմբերից, սկսվեցին քաղաքական հետապնդումներ տարբեր մարդկանց նկատմամբ, ՀԱԿ-ի փոխնախագահը ծեծի ենթարկվեց, ԲՀԿ խորհրդի անդամը նույնպես դաժան ծեծի ենթարկվեց: Դրանք պետք է արձանագրված լինեին այստեղ, որ ժողովրդավարության ու մարդու իրավունքների առումով վիճակը վատթարացել է»,- պատմեց Լևոն Զուրաբյանը:

 Լևոն Զուրաբյանին արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ տարակուսելով, որ նա մոտ տասը րոպե առաջարկություններ է անում ԵՄ ներկայացուցիչներին, սակայն վճռական պահին ՀԱԿ-ը քվեարկեց ԵՏՄ –ին Հայստանի անդամակցության օգտին: Նա խորհուրդ տվեց նույն ՀԱԿ պատգամավորին գնալ ու Ռուսաստանից պահանջել ժողովրդավարության ապահովում Հայաստանում: Զուրաբյանին արձագանքեց նաև Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, անդրադառնալով նրա այն հայտարարությանը, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններում ձախողում է գրանցվել: «Նման ձևակերպում գոյություն չունի, կողմերը հստակ նշել են, որ ավարտվել են բանակցությունները Ասոցացման համաձայնագրի և նշվել է կարևորությունը շարունակել նոր ձևաչափով»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ