13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

Հայուհիներ, ովքեր անհետ կորան….

Մարտի 8-ին Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և Կանանց միջազգային օրվա առթիվ Փարիզի Երևանյան պուրակը համալրվեց հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց: Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն, որը գլխավորում էին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայում ՀՀ դեպան Վիգեն Չիտեչյանը: Միջոցառմանը […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Իջևանում, Տավուշում, Նոյեմբերյանում և Բերձորում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական […]

Նեմցովի սպանության գործով 5 հոգի է ձերբակալվել /վիդեո/

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով 5 հոգի է ձերբակալվել, հայտնում է РБК-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սպանության գործով ձերբակալվածներից են` չեչենական ոստիկանության «Հյուսիս» ջոկատի հրամանատար Զաուր Դադաևը, մասնավոր անվտանգության ծառայության աշխատակից Անզուր Գուբաշևը, նրա կրտսեր եղբայր Շահիդ Գուբաշևը: Սպանության մեկ կասկածյալ էլ, տեսնելով ոստիկանությանը, ինքն […]

Ավտոմեքենայում հայտնաբերվել է դիակ՝ հրազենային վնասվածքներով

Մարտի 7-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գյուղի մոտակայքում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, մահացած մարդ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Երևան-Գյումրի-Բավրա ավտոմայրուղու 138-րդ կմ/ում, ձորակի մեջ, մոտ 120 մ խորության […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում ` Մարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:   Երևանում՝  Մարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Ձեռնպահ մնալ սենսացիաներից. ոստիկանությունը՝ Գյումրու դեպքերից

«Որոշ լրատվամիջոցներ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ անհիմն ու չփաստարկված տեղեկատվություն են տարածում՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը»: Facebook-յան հանրագրում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը: «Խնդրում եմ ձեռնպահ մնալ սենսացիայի միտված չճշտված տեղեկատվություն և զանազան վերլուծություններ տարածելուց: Դրանով ոչ միայն խախտում եք քաղաքացու՝տեղեկացված լինելու իրավունքը, այլև խանգարում եք ոստիկանության գործողություններին:Ոստիկանությունը, […]

Ծառուկյանի աջ ձեռքն ու ևս մեկը լքեցին ԲՀԿ-ը

Ազգային ժողովի պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Մուրադ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին դիմում են ներկայացրել: Այս մասին տեղեկացրել են ԲՀԿ-ից:  Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս լուրը բուռն արձագանք է գտել: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.  «Գագիկ Ծառուկյանի «աջ ձեռք» համարվող Աբրահամ Մանուկյանն այսօր լքել է ԲՀԿ-ն: Այս հեռացումը մի փոքր պետք է կտրել անցյալ […]

Հրդեհ գազալցակայանում

Մարտի 9-ին, ժամը 07.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Բաբաջանյան փողոցում` «Բեյսիք Հաուս» խանութի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակի փողոցի 17/41 հասցեում գտնվող գազալցակայանի կոմպրեսորային արտադրամասում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` հրդեհի բռնկմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի